27.04.2018թ.-ին մարմնական վնասվածքներով բժշկական կենտրոն դիմած Երևանի բնակիչ Աշոտ Հովհաննիսյանը հայտարարել է, որ 20.04.2018թ.-ին Երևան քաղաքի Կորյուն-Տերյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվելու ժամանակ ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից:
Բացի այդ, Ա. Հովհաննիսյանը հայտնել է նաև, որ իրեն բերման ենթարկած ոստիկաններից մեկն իր ավտոմեքենայից գաղտնի հափշտակել է 52.000 ՀՀ դրամ արժողությամբ երկու էլեկտրոնային կրիչ:
ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքի առթիվ 07.05.2018թ.-ին ՀՀ ոստիկանությունում քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթ:
Ի դեպ, նույն հոդվածի հատկանիշներով Հատուկ քննչական ծառայությունում հարուցվել, ինչպես նաև վարույթ են ընդունվել 50-ից ավելի առերևույթ հանցագործությունների դեպքերի վերաբերյալ քրեական գործեր` 2018 թ.-ի ապրիլի 13-ից Երևանում, ինչպես նաև հանրապետության մի շարք այլ քաղաքներում տեղի ունեցած հավաքների ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների հաղորդումների հիման վրա:
Վերջիններս, մասնավորապես, հայտնել են, որ իրենց բերման ենթարկած ոստիկանները ծեծել և բռնություն են գործադրել իրենց նկատմամբ: Նաև հայտնել են, որ վնասվածքներ են ստացել ոստիկանների կողմից հատուկ միջոցների կիրառման հետևանքով:
Վերը նշված բոլոր քրեական գործերը, փաստական հանգամանքներով պայմանավորված, միացվել են ոստիկանության պաշտոնատար անձանց նկատմամբ դեռևս ապրիլի 22-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով հարուցված քրեական գործին:
Նկատի ունենալով նշված քրեական գործի բարդությունն ու բազմադրվագ լինելը, ինչպես նաև բացահայտման ենթակա հանգամանքները, որոնց ուղղությամբ անհրաժեշտ է կատարել լայնածավալ և անհետաձգելի քննչական գործողություններ, ստեղծվել է քննչական խումբ:
Քրեական գործի շրջանակներում քննություն է կատարվում ՀՀ ոստիկանության և իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց կողմից վերոհիշյալ դեպքերի ընթացքում բերման ենթարկված քաղաքացիների, այդ թվում` լրագրողների և փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու ավելի քան 60 դրվագով:
Մայիսի 16-ի դրությամբ հիշյալ քրեական գործի շրջանակներում արդեն տուժող է ճանաչվել 25 անձ, այդ թվում` 5 լրագրող և 1 փաստաբան:
Կատարվում է նախաքննություն:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունը միաժամանակ հայտարարում է, որ այն քաղաքացիները, ովքեր վերը նկարագրված դեպքերի օրերին տուժել են ՀՀ ոստիկանության աշխատակիցների անհամաչափ գործողությունների հետևանքով, կարող են դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33