Բաղրամյան 26-ի դիմաց նաիրիտցիների բողոքի ակցիան ավարտվել է: Tert.am-ի հետ զրույցում «Նաիրիտի» արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը նշեց, որ վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել են իրենց հուզող խնդիրները՝ թե՛ ներկա աշխատողների պարտքերի մարման վերաբերյալ, թե՛ գործարանի վերագործարկման վերաբերյալ. և իրենց խոստացել են խնդիրները ներկայացնել Նիկոլ Փաշինյանին:
«Ակնկալում ենք, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում հետագայում կլինի, տեսնենք ինչպես կորոշի նա: Գործարանի նախկին աշխատողներն էլ են Նիկոլ Փաշինյանին նամակ գրել և ակնկալում են հանդիպում, հուսանք՝ ընդհանուր խումբ կկազմվի, հանդիպում կլինի: Եվ ճիշտ չեն այն պնդումները, թե ակցիայի կազմակերպիչները աշխատավարձի խնդրով են միայն Բաղրամյան 26-ի դիմաց, վերագործարկման խնդիրը ամենակարևորն է, բայց ներկա աշխատակիցները փետրվարից աշխատավարձ չեն ստացել: Ընդհանուր պարտքը կազմում է մոտ 40 մլն, հարկերը հանած՝ 32 մլն դրամ»,- շեշտեց նա:
Անդրադառնալով աշխատավարձերի պարտքին՝ Հրաչ Թադևոսյանը հիշեցրեց, որ 2017-ի հուլիսին Արտակարգ իրավիճակների նախարարությունը պայմանագիր էր կնքել 116 աշխատակցի հետ, արդեն այս տարվա փետրվարի 22-ին նախարարությունը հետին ամսաթվով՝ հունվարի 8-ին մակագրված փաստաթղթով դադարեցրել է աշխատակիցների հետ պայմանագիրը, տնօրենն աշխատակիցներին հորդորել է, որ շարունակեն աշխատանքը, քանի որ ամեն ինչ անելու են, որ 6 ամսվա պայմանագիր կնքվի:
Ինչ վերաբերում է գործարանի վերագործարկմանը, ապա Հրաչ Թադևոսյանը ասաց, որ այդ հարցում ամենակարևորը քաղաքական կամքն է, որը այս պահին, կարծես թե, կա:
tert.am
11:52
11:49
11:37
11:13
10:52
10:38
10:13
09:52
09:35
09:16
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33