Մայիսի 16-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատվիրակությանը փոխխոսնակ Բյորն Սյոդերի գլխավորությամբ:
Ողջունելով հյուրերին՝ նախարար Մնացականյանը կարևորել է Շվեդիայի խորհրդարանական պատվիրակության այցը՝ ընդգծելով, որ անկախությունից ի վեր Շվեդիան կարևոր գործընկեր է հանդիսանում Հայաստանի համար։ ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը նպաստում է միջպետական հարաբերությունների առավել ամրապնդմանը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ փոխխոսնակ Սյոդերը նախ շնորհավորել է Զոհրաբ Մնացականյանին արտգործնախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ նրա պաշտոնավարման ընթացքում հայ-շվեդական բարեկամական հարաբերություններն առավել կխորանան և կընդլայնվեն:
Արտգործնախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները և հասարակության աջակցությունը վայելող նոր կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:
Հանդիպման օրակարգում եղել են նաև հայ-շվեդական քաղաքական երկխոսության ամրապնդմանը, առրևտրատնտեսական կապերի աշխուժացմանը, կրթամշակութային ոլորտի փոխգործակցության ակտիվացմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարությունների, ստեղծագործ կրթության բնագավառներում համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանն առնչվող հարցերը: Անդրադարձ է կատարվել նաև միջազգային հարթակներում փոխգործակցության ուղիներին:
Արտգործնախարարը շնորհակալություն է հայտնել Շվեդիայի Ռիկսդագի կողմից 2010թ. Հայոց ցեղասպանության ճանաչման համար:
Զոհրաբ Մնացականյանը և Բյորն Սյոդերը կարևորել են Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը՝ նշելով, որ այն համագործակցության նոր հեռանկարներ կբացի ինչպես ՀՀ-ԵՄ, այնպես էլ հայ-շվեդական երկկողմ ձևաչափերով: Զրուցակիցները կարևորել են Շվեդիայի խորհրդարանի կողմից Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուտափույթ վավերացումը։ Շվեդ խորհրդարանականները վստահեցրել են, որ կանեն հնարավորինը վավերացման գործընթացն արագ ավարտին հասցնելու համար։
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Շվեդիայի խորհրդարանական պատվիրակությանը ներկայացրել է ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանն ուղղված Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը:
12:15
12:00
11:53
11:48
11:45
11:41
11:28
11:14
11:08
10:45
10:33
10:06
13:38
13:25
13:23
13:21
13:17
12:52
12:38
12:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55