2018 թ․ մայիսի 16-ին Դիլիջանի համայնքապետարանում կազմակերպվել էր «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում մշակված և տպագրված երեք ձեռնարկների շնորհանդեսը։
«Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագիրը IDeA հիմնադրամն իրականացնում է 2017 թ․-ից՝ Եվրոպական միության և ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի գլխավոր նպատակն է բարձրացնել Դիլիջանի և հարակից համայնքների՝ Հովքի, Աղավնավանքի, Խաչարձանի, Գոշի, Հաղարծնի, Թեղուտի զբոսաշրջային գրավչությունը, ավելացնել տարածաշրջան այցելող զբոսաշրջիկների թիվը՝ այդպիսով խթանելով տեղական տնտեսությունները ու տարածաշրջանում ստեղծելով նոր աշխատատեղեր:
Նախաձեռնության շրջանակում այս տարվանից ծրագիրն իրականացնող գործընկերները՝ IDeA hիմնադրամը և «Բի Էս Սի» (BSC) Բիզնեսի Աջակցման Կենտրոնը, Դիլիջանի և հարակից համայնքների բնակիչների համար կազմակերպում են զբոսաշրջության, հյուրընկալության, արվեստի ու արհեստի ոլորտներում կարողությունների ամրապնդման դասընթացներ՝ զարգացնելու այս տարածաշրջանում զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտն ու ենթակառուցվածքները, ինչպես նաև ստեղծելու նոր աշխատատեղեր և գործարար հնարավորություններ տարածաշրջանի բնակիչների համար:
«Ծրագրի ամենակարևոր և գլխավոր նպատակն է աջակցել համայնքային զարգացմանը նոր աշխատատեղերի ստեղծման միջոցով: Հենց այս նպատակին են ծառայում ներկայում Դիլիջանում ընթացող «կարողությունների զարգացման» դասընթացները, որոնք կազմակերպում է մեր գործընկեր՝ BSC ընկերությունը: Դասընթացների շրջանակում պլանավորվում է վերապատրաստել շուրջ 330 մասնակից, իսկ նրանցից լավագույններին աջակցություն կտրամադրվի աշխատանքի տեղավորման հարցում»,- միջոցառման ժամանակ ասել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի ղեկավար Տաթևիկ Սարգսյանը։
Զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում կարողությունների զարգացման դասընթացներին արդեն մասնակցել է ավելի քան 100 մարդ Դիլիջանից և հարակից համայնքներից։ Նրանք հրավիրվել էին Դիլիջանի համայնքապետարանում կայացած միջոցառմանը, որտեղ նրանց անվճար տրամադրվել են նոր տպագրված ձեռնարկ-ուղեցույցները՝ «Հյուրատնային բիզնեսի հիմնադրում և կառավարում», «Հաճախորդների սպասարկումը հյուրընկալության ոլորտում» և «Հյուրատան ծառայությունների բարելավման ձևաթղթեր և ստուգաթերթեր»։ Ի դեպ, երեք ձեռնարկներն էլ տրամադրվում են անվճար Դիլիջանի Համայնքային Կենտրոնում։
«Դասընթացների այն մասնակիցները, որոնք մտադրված են հիմնել սեփական բիզնեսը, ինչպես նաև արդեն գործող փոքր և միջին ձեռնարկություններ ունեն, կարող են մասնակցել նաև բիզնեսի կառավարման դասընթացներին և, ստանալով մասնագիտացված խորհրդատվական աջակցություն, մշակել կամ զարգացնել նոր բիզնես ծրագրեր: Վստահ ենք, որ այս ձեռնարկ-ուղեցույցները կօգնեն բարձրացնել հյուրընկալության և զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպությունների և անհատների կողմից այցելուներին տրամադրվող սպասարկման որակը, այդպիսով զարգացնելով արդեն իրենց բիզնես նախաձեռնությունները»,- իր խոսքում նշել է BSC ընկերությունը տնօրեն Սամվել Գևորգյանը։
Միջոցառման ժամանակ դասընթացների մասնակիցներին և հյուրերին ներկայացվել են նաև «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագրի շրջանակում ավելի վաղ հայտարարված ենթադրամաշնորհների տրամադրման մրցույթի կարգն ու պայմանները:
Ենթադրամաշնորհների ծրագիրը նախատեսում է ֆինանսական աջակցություն տրամադրել Դիլիջանում և հարակից համայնքներում՝ Հովքում, Աղավնավանքում,
Խաչարձանում, Գոշում, Հաղարծինում, Թեղուտում, ձեռնարկատիրական գործունեության խթանման և նոր աշխատատեղերի ստեղծման նպատակով: Ծրագրի իրականացումը կնպաստի Տավուշի մարզի և հատկապես Դիլիջան համայնքի տնտեսական զարգացմանը և որպես արդյունք՝ արտագաղթի նվազեցմանը: Ծրագիրը նախատեսում է տրամադրել կայուն աշխատատեղերի ստեղծմանը նպաստող 20 ենթադրամաշնորհ:
Միջոցառման ժամանակ Դիլիջան համայնքի ղեկավար Արմեն Սանթրոսյանն նշել է, որ զբոսաշրջության ոլորտում Դիլիջանն ունի հսկայական ներուժ, և Եվրամիության և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության համաֆինանսավորմամբ IDeA հիմնադրամի կողմից իրականացվող ծրագիրը չափազանց կարևոր է այդ ներուժը բացահայտելու և իրացնելու համար։ Իր խոսքում համայնքի ղեկավարը, հատկապես կարևորել է ծրագրի շրջանակում նոր աշխատատեղերի ստեղծումը Դիլիջան համայնքի բնակիչների համար՝ ընդգծելով, որ ենթադրամաշնորհների ծրագիրը լուրջ խթան կլինի այդ հարցում
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
11:19 07.08.25
10:02 07.08.25
13:19 07.08.25
13:03 07.08.25
12:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03