Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել է, որ ճնշումները, պատժամիջոցները եւ նույնիսկ պատերազմի սպառնալիքը Իրանի ժողովրդին չեն ստիպի կապիտուլյացիա հայտարարել ԱՄՆ-ի առջեւ: Այդ մասին մայիսի 16-ին հայտնել է ISNA գործակալությունը:
«Միջուկային ծրագրի հարցում ոմանք կարծում են, որ ճնշումը, պատժամիջոցները, սպառնալիքները, ներառյալ պատերազմ սկսելու սպառնալիքը, կարող են Իրանի ժողովրդին ստիպել կապիտուլացվել,-ասել է Ռոուհանին:-Սակայն իրանական ժողովրդի անսասանությունը ցույց է տվել, որ նման դիրքորոշումը խորապես սխալ է»:
Իսլամական Հանրապետության նախագահը հավելել է, որ իր երկիրը «կդիմադրի ԱՄՆ-ի դավադրություններին», որը «թշնամաբար է տրամադրված իրանցիների նկատմամբ եւ նրանց համար խնդիրներ է ստեղծում»: «Մենք, թե ԱՄՆ-ն է խախտել միջազգային իրավունքը: Մենք. թե նրանք են խախտել ՄԱԿ-ի բանաձեւերը (միջուկային գործարքի վերաբերյալ)»,-նշել է Ռոուհանին, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: