Իսրայելում ԱՄՆ դեսպանատան՝ Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխման ու դրան հաջորդած Գազայի դեպքերի հետևանքով թուրք-իսրայելական հարաբերություններում շարունակվող նոր լարվածության ֆոնին Իսրայելի խորհրդարան կբերվի Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձև, տեղեկացնում է Jerusalem Post-ը։
Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի գլխավորած «Լիկուդ» կուսակցության պատգամավորներից Ամիր Օհանայի և «Սիոնիստական միություն» կուսակցության պատգամավորներից Իտզիկ Շմուլինի պատրաստած նոր բանաձևի ընդունման դեպքում Իսրայելը կդառնա Հայոց ցեղասպանությունը ճանաչած 30-րդ երկիրը, գրում է թերթը։
Բանաձևի հեղինակ պատգամավորները չեն թաքցրել, որ բանաձևի պատրաստման և խորհրդարանին ներկայացման գլխավոր պատճառներից մեկը Գազայի դեպքերից հետո Թուրքիայի պահվածքն ու դրա հետևանքով թուրք-իսրայելական հարաբերություններում առաջացած լարումն է։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Գազայի հատվածում տեղի ունեցածը, Իսրայելին ահաբեկչական պետություն էր անվանել, բացի այդ՝ նա հետ է կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։
«Մենք բարոյականության դասեր չենք ընդունի թուրքերից, որոնք Սիրիայի հյուսիսում հազարավոր քրդերի են ռմբակոծում, ինչպես նաև հայ ժողովրդի վերապրած ցեղասպանության ու ասորիների տածած պատմական վախի պատասխանատուն են հանդիսանում», - ասել է բանաձևի համահեղինակ Օհանան։
Ըստ նրա՝ դեռ ուշ չէ արդարությունը վերականգնելու համար, և հիշեցրել է Հիտլերի՝ հրեաների ցեղասպանությունը ծրագրելիս Հայոց ցեղասպանության մասին արտասանած խոսքերը․ «Արդարության համար դեռ շատ ուշ չէ, եկել է ժամանակը ճանաչելու արված սարսափելի անարդարությունը։ Երբ Հիտլերը կիսվում էր Լեհաստանում կանանց և երեխաների զանգվածային կոտորածի պլաններով, ասել է․ «Ո՞վ է այսօր խոսում հայերի ցեղասպանության մասին»։ Այդ իսկ պատճառով վաղուց պետք է ճանաչած լինեինք հայերի ցեղասպանությունը»։
13:36
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
11:19 07.08.25
10:02 07.08.25
13:19 07.08.25
13:03 07.08.25
12:44 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03