Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արփինե Հովհաննիսյանը մանրամասներ է հայտնում Ադրբեջանի կոռուպցիոն սկանդալի գործով վեհաժողովի 4 պատգամավորների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու վերաբերյալ:
«Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառմամբ Արփինե Հովհաննիսյանը հիշեցրել է, որ ԵԽԽՎ ապրիլյան նստաշրջանի ընթացքում վեհաժողովում կոռուպցիոն բացահայտումների վերաբերյալ անկախ հետաքննող մարմինը ներկայացրել էր իր զեկույցը:
«Հետաքննությունը կազմվել է ԵԽԽՎ քարտուղարության աշխատակիցների, ԵԽԽՎ պատվիրակների, ԵԽ–ում անդամ երկրների մի շարք դեսպանների վկայությունների, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների, լրատվամիջոցների բացահայտումների հիման վրա։
Զեկույցն անդրադառնում է ԵԽԽՎ-ում լոբբինգի, Ադրբեջանի կողմից ԵԽԽՎ պատգամավորներին կաշառելու դեպքերին: Ոչ օրինական գործունեություն ծավալած անդամների շարքում են ԵԽԽՎ գործող և նախկին պատվիրակներ։ Զեկույցի բացահայտումների արդյունքում ռումինացի պատգամավոր, վեհաժողովում ԵԺԿ քաղաքական խմբի նախագահ Չեզար Պրեդան ներկայացրեց իր հրաժարականը խմբի ղեկավարի պաշտոնից»,- գրել է Հովհաննիսյանը:
Անկախ մարմնի զեկույցի հիման վրա ԵԽԽՎ-ում ընդունվել է համապատասխան բանաձև, որում, այլ առաջարկությունների և սահմանած հետագա գործողությունների հետ մեկտեղ, կոչ է արվել կոռուպցիոն գործարքներում ներգրավված ԵԽԽՎ գործող պատվիրակներին հրաժարական տալ:
«Մայիսի 15-ին տեղի ունեցած Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակել է հարցի քննարկումը` անդրադառնալով չորս անդամի գործերին՝ Պեդրո Ագրամունտի /Իսպանիայի պատվիրակության ղեկավար, ԵԽԽՎ նախկին նախագահ, EPP խմբի անդամ/, Խորդի Չուկլայի /Իսպանիայի պատվիրակության անդամ, ALDE խմբի անդամ/, Սամադ Սեիդովի /Ադրբեջանի պատվիրակության ղեկավար, EC խմբի անդամ/, Չեզար Պրեդայի /Ռումինիայի պատվիրակության անդամ, EPP խմբի անդամ/:
Համաձայն հանձնաժողովի որոշման՝ նշված պատգամավորները կոպտորեն խախտել են Վեհաժողովի անդամի կանոնակարգը և զրկվում են կազմակերպությունում որևէ պաշտոն զբաղեցնելու, զեկուցող նշանակվելու, անդամ երկրներում ընտրություններ դիտարկելու, վեհաժողովն այլ մարմիններում ներկայացնելու և այլ իրավունքներից:
Ագրամունտի նկատմամբ պատժամիջոցները սահմանվել են 10 տարով, իսկ մնացած 3 պատգամավորների նկատմամբ՝ 2 տարով»,- գրել է Արփինե Հովհաննիսյանը
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44