Անհատ տաքսու վարորդներ փակել էին Բաղրամյան 26-ի դիմացի հատվածը և հանդիպում էին պահանջում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:
Նրանց ընդունել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը: Տաքսու վարորդները նախարարին ներկայացրել են իրենց պահանջները` զրոյացնել լիցենզիաների, տեսախցիկների, արագաչափերի տույժերն ու տուգանքները: Ինչպես նաև նրանք դժգոհում են արտոնյալ պայմաններով աշխատող օնլայն տաքսու վարորդներից: Տաքսու վարորդներից մեկը նշեց, որ նախարարությունը աջ ղեկով մեքենաների վարորդներին լիցենզիա չի տրամադրում, սակայն օնլայն տաքսու վարորդների 90 տոկոսը վարում է աջ ղեկով մեքենա:
Աշոտ Հակոբյանը, լսելով տաքսու վարորդներին, ասել է, որ նրանց բարձրացրած խնդիրները 10 տարվա խնդիրներ են.«Այժմ երկրում իրավիճակ է փոխվել, կառավարությունը հակված է աշխատել ժողովրդի հետ, իհարկե, հանդիպումներ կլինեն, խնդրում եմ հարցերը գրավոր ձևակերպեք, ներկայացրեք ու քննարկենք:
Ասեմ, որ այդ խնդիրներին մեկ-երկու օրվա մեջ լուծում չի տրվի, կառավարություն ներկայացնելու, քննարկման համար ժամանակահատված է սահմանված»,-ասել է նախարարը:
Տաքսու վարորդները որոշել են առաջիկա երկու օրվա ընթացքում իրենց առաջարկները ներկայացրել նախարարին, բացի այդ նախարարին հորդորել են կադրային փոփոխություններ անել իրենց վերաբերող ոլորտում:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44