Արցախի Հանրապետության ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսաբյուջետային ու տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների մայիսի 16-ին տեղի ունեցած համատեղ նիստը վարել են հանձնաժողովների նախագահներ Արզիկ Մխիթարյանը և Ռուսլան Իսրայելյանը:
Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, համատեղ նիստում ոլորտային հաշվետվություններով հանդես են եկել արտաքին գործերի նախարարության, ինչպես նաև զբոսաշրջության, մամուլի և ռադիոյի, հեռուսատատեսության բնագավառների պատասխանատուները:
Արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի ներկայացմամբ՝ 2017թ-ին նախարարության պահպանման ծախսերի նախահաշիվը կազմել է 750 մլն 347 հազ դրամ, որից ծախսվել է 664 մլն 498 հազ դրամ կամ՝ նախատեսվածի 88.5%-ը:
Զբոսաշրջության ոլորտում բյուջեի կատարողականի հաշվետվությամբ հանդես է եկել ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարար Սերգեյ Շահվերդյանը: Ըստ զեկույցի՝ զբոսաշրության ոլորտի զարգացմանը 2017 թվականին հատկացվել է 22 մլն դրամ, հուշարձանների պահպանության ոլորտին՝ 100 մլն դրամ:
Արցախի հանրային հեռուստառադիոընկերությանը, խորհրդի նախագահ Նորեկ Գասպարյանի փոխանցմամբ, 2017թ-ին բյուջեից հատկացվել է 387մլն 344 հազ դրամ, որն ամբողջությամբ ծախսվել է: Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդը նախահաշվով հատկացված 27 մլն 960 հազ դրամից ծախսել է 25 մլն 174 հազ դրամ:
Ներկայացնելով «Ազատ Արցախ» պաշտոնաթերթի 2017 թ-ի բյուջեի կատարողականը՝ թերթի գլխավոր խմբագիր Լեոնիդ Մարտիրոսյանը հաղորդել է, որ նախահաշվով նախատեսված 86 մլն 128 հազ դրամն ամբողջությամբ ֆինանսավորվել է:
Նիստի ավարտին պատգամավորները հարցեր են առաջադրել զեկուցողներին:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44