Հավասարակշիռ մոտեցումները միշտ հանդիսացել են ու կհանդիսանան Հայաստանի արտաքին քաղաքականության հենքը։ Այդ մասին ասել է ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը՝ մայիսի 16-ին հանդես գալով դասախոսությամբ Հայաստան ուսուցողական այցով ժամանած Հելսինկիի համալսարանի ուսանողների առջեւ:
Ողջունելով ներկաներին՝ նախարարի տեղակալը նշեց, որ այժմ Հայաստանը քաղաքական կարեւոր փուլում է գտնվում: Շավարշ Քոչարյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները եւ հիմնական ուղղությունները, տարածաշրջանային եւ միջազգային մարտահրավերների առնչությամբ Հայաստանի մոտեցումները, անդրադարձավ Հայաստանի երկկողմ հարաբերություններին եւ բազմակողմ հարթակներում համագործակցությանը: ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ Հայաստանը միշտ վարել է հայակենտրոն արտաքին քաղաքականություն, որի հիմքում, աշխարհագրական դիրքով եւ պատմական իրողություններով պայմանավորված, ընկած է եղել երկրի անվտանգության ապահովման անհրաժեշտությունը: Շավարշ Քոչարյանը նաեւ ընդգծեց, որ հավասարակշիռ մոտեցումները միշտ հանդիսացել են ու կհանդիսանան Հայաստանի արտաքին քաղաքականության հենքը, ինչի մասին է վկայում տարբեր ինտեգրացիոն կառույցների հետ Հայաստանի արդյունավետ համագործակցության զարգացումը:
Պատասխանելով ուսանողների բազմաթիվ հարցերին՝ նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ սահմանադրական կարգի առանձնահատկությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը, անդրադարձավ անմիջական եւ տարածաշրջանային հարեւանների հետ Հայաստանի հարաբերություններին:
13:19
13:03
12:44
12:35
12:14
11:55
11:36
11:19
11:08
10:44
10:19
10:02
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
11:08 07.08.25
10:19 07.08.25
10:44 07.08.25
11:19 07.08.25
10:02 07.08.25
13:03 07.08.25
12:44 07.08.25
12:35 07.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03