Արարատի ցեմենտի գործարանում բողոքի դուրս եկած աշխատակիցներին խոստացել են իրենց պահանջները բավարարել, ինչպես և նախապես պայմանավորվել էին:
««Մուլտի Գրուպ» կոնցեռնի գլխավոր տնօրեն Սեդրակ Առուստամյանը հավաստիացրեց մեզ, որ մայիսի 25-ին տեղի կունենա մեր և տնօրինության հանդիպումը, ինչպես և նախապես պայմանավորվել էինք: Նա խոստացավ նաև պատժել այն մարդուն, ով այս թյուրըմբռնումը տարածել էր գործարանում», - Aysor.am-ին ասաց գործարանի աշխատակից Հակոբ Այվազյանը:
Բանն այն է, որ գործարանի աշխատակիցները բողոքի ակցիա էին կազմակերպել դեռ մայիսի 15-ին` դնելով երեք պահանջ՝ արտադրամասի պետերն այլևս չպիտի զբաղվեն աշխատավարձի բաշխումով, աշխատավարձը պետք է վճարվի մինչև ամեն ամսվա 15-ը և նվազագույն աշխատավարձը պետք է լինի 150 հազար դրամ:
Առաջին երկու պահանջները կատարվել էին հենց տեղում, իսկ երրորդ` աշխատավարձի բարձրացման հարցով, խոստացել էին տնօրինության ու աշխատակիցների միջև հանդիպում կազմակերպել մայիսի 25-ին: Մինչ այդ, սակայն, գործարանում Գագիկ Ծառուկյանի անունից տարածվել էր հայտարարություն, որ այս պահանջի կատարման համար Արարատի ցեմենտի գործարանը կսկսի հումք ներմուծել հարևան երկրից ու այդպիսով կփակվեն գործարանի մի քանի արտադրամասեր, ինչի հետևանքով մոտ 500 աշխատակից կհեռացվի աշխատանքից, իսկ մյուսների աշխատավարձը, հետևաբար, կբարձրանա:
«Ոչ մի արտադրամասի պետ ինքնագլուխ չի կարող նման որոշում կայացնել ու չի կարող ինքն իրենով որոշում կայացնի: Մենք պնդում էինք, որ հստակ ճշտեն ու հայտարարեն, թե ով էր այդ հայտարարության հեղինակը: Ինչ վերաբերում է մայիսի 25-ին, ապա պայմանավորվել ենք, որ եթե այդ օրը մեր հարցը մեր ուզածով լուծում չի ստանում, ուրեմն նույն օրը կամ երկու օրվա մեջ կկազմակերպվի հանդիպում մեր և Գագիկ Ծառուկյանի միջև», - ասաց Հակոբ Այվազյանը` ընդգծելով, որ իրենց հավաստիացրել են նաև, որ որևէ աշխատակից աշխատանքից չի ազատվելու:
Նշենք, որ այսօր բողոքի ակցիան ավարտեց: Գործարանն անցել է աշխատանքային բնականոն ռեժիմի:
15:09
14:27
14:09
12:25
12:17
12:02
11:44
11:17
10:44
10:19
10:03
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
15:09 06.08.25
11:17 06.08.25
12:25 06.08.25
14:27 06.08.25
10:44 06.08.25
10:03 06.08.25
12:17 06.08.25
10:19 06.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03