Հայաստանում անհրաժեշտ է շարունակական քայլեր կիրառել, որ դառնա հավասար հնարավորությունների երկիր: Մայիսի 17-ին լրագրողների հետ հանդիպմանը «Ունիսոն» հ/կ նախագահ Արմեն Ալավերդյանը նշեց, որ ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներ լուծված չեն:
«Մատչելիությունն այն խնդիրն է, որը մշտապես ուշադրության կենտրոնում պետք է լինի, մենք խոսում ենք ոչ թե ֆիզիկական մատչելիության մասին, այլ համապարփակ դիզայնի՝ բոլորի համար հարմարությունների մասին: Այն, ինչ արվում է հաշմանդամություն ունեցող մարդկանց համար, հարմար է բոլորին»,- ասաց նա:
Ալավերդյանն ասաց, որ եթե շենքը նախագծելիս առավելագույնը երեք տոկոս կարող է թանկանալ շինության արժեքը, ապա շահագործումից հետո այն հարմարեցնելը կարող է շատ ավելի թանկ լինել: Նրա խոսքով՝ շինության հարմարեցումը նաև շահեկան է. եթե այն հանրային, կոմերցիոն նշանակություն ունի, թույլ է տալիս այցելուների թիվը կտրուկ ավելացնել:
«Ինձ չի ուրախացնում, երբ հպարտորեն նշում են, որ նորակառույց շենք են կառուցել, ու այնտեղ թեքահարթակներ կան, նորակառույցը պետք է թեքահարթակ չունենա, այլ հարթ մուտք ունենա: Թեքահարթակն ու այլ հարմարությունները հին շենքերի համար են»,- ասաց նա:
Ալավերդյանը դիմեց նոր կառավարությանը, հորդորեց խստացնել այդ պահանջները, նորմերը, նշեց նաև, որ ԱԺ-ն պետք է ավելի խիստ օրենքներ ընդունի, որոնք համահունչ լինեն Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիային: Նա նաև ընդգծեց՝ անգամ ամենափայլուն օրենքի դեպքում հասկանալի է՝ վաղը չենք ունենա իդեալական միջավայր, բայց դա գործընթաց է, որ պետք է սկսել:
Կրթության ոլորտում, ըստ բանախոսի, թղթի վրա շատ լավ իրավիճակ կա՝ բազմաթիվ ներառական դպրոցներ և ծրագիր, որ մինչև 2020 թ. կունենանք 100 տոկոսով ներառական դպրոցներ:
«Դա շատ գեղեցիկ է հնչում: Ինչ ունենք իրականում. գործող մոտ երկու հարյուր դպրոցները ներառական են շատ քիչ թվով երեխաների համար: Դրանք թեքահարթակով են կահավորված, սակայն չունեն հարմարեցված սանհանգույցներ, մարզասրահներ: Բա ինչի՞ համար են թեքահարթակները: Բացի սայլակ ունեցող մարդկանցից կան հաշմանդամություն ունեցող այլ մարդիկ, որոնք չեն տեսնում, չեն լսում»,- ասաց նա:
Ալավերդյանի խոսքով՝ նոր ծրագրով հատուկ դպրոցները պետք է փակվեն և դառնան ռեսուրսային կենտրոն, ինչն իբրև գաղափար ճիշտ է, բայց հարց է առաջանում՝ որտե՞ղ են սովորելու այդ երեխաները: Ըստ բանախոսի՝ ծրագիրը պետք է վերանայել, ոչ ձևական բնույթ տալ, որ լինի իրական, 100 տոկոսանոց ներառականություն, թեկուզ՝ առայժմ սահմանափակ դպրոցներում:
Զբաղվածության ոլորտում, ըստ բանախոսի, վերջին տարիներին որոշակի առաջընթաց գրանցվել է. արդեն չենք զարմանում, եթե աշխատատեղերում տեսնում ենք հաշմանդամություն ունեցող մարդկանց, սակայն վիճակագրություն չի փոխվում:
«Ունենք քվոտաների մասին դրույթ «Զբաղվածության մասին» օրենքում, սակայն այն կասեցվել է անցյալ տարվա կեսերին՝ ինձ համար անհասկանալի պատճառներով: Դրանց պատճառով օրենքը կասեցնելը աբսուրդային է»,- ասաց նա:
Ալավերդյանի խոսքով՝ տրանսպորտը ամենացավալի պահն է, որը մեր երկիրը տարբերում է զարգացած երկրներից: Նա նշեց, որ Եվրոպայում շրջել է, շատ բան իրեն դուր է եկել, շատ բան դուր չի եկել, բայց այնտեղ տրանսպորտը շատ հարմար է. ցանկացած կետից կարելի է հասնել այլ կետ: Նա հայտնեց, որ մեր երկրում ընդամենը քսանհինգ ավտոբուս կա, որ վերջին տարիներին է կահավորվել վերելակներով, սակայն դա շատ քիչ է, դրանք փչանում են:
«Արդեն նախաձեռնվում է և ընթացքում է տրանսպորտի համապարփակ բարեփոխման ծրագիրը, նախատեսվում է հարմարեցված տրանսպորտի ձեռքբերում, ոչ թե հարմարեցում: Հուսանք, որ դա իրականություն կդառնա»,- ասաց նա:
«Ունիսոն» ՀԿ-ն այժմ ակտիվորեն պատրաստվում ենք գեղեցկության մրցույթին, որ լինում է երկու տարին մեկ: Նա հույս հայտնեց, որ մրցույթի անցկացումն այս տարի էլ կհաջողվի: «Առայժմ կարծրատիպերը կոտրում ենք: Շարունակելու ենք այնպես, ինչպես աշխատել ենք»,- նշեց Ալավերդյանը:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
14:01 05.08.25
13:53 05.08.25
21:19 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03