Վայրի կենդանիներին բնությունից վերցնելը և պահելը կիրականացվի միայն հատուկ տույլտվությամբ
17.05.18 | 15:18
Հայաստանում կան վատ պայմաններում անազատության մեջ պահվող տասնյակ արջեր, որոնց փրկության ծրագիր է նախաձեռնել Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)։ Տասնյակ արջերից 15-ն արդեն հայտնաբերվել և մասնավոր տերերի մոտից տեղափոխվել են Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի համապատասխան վանդակներ: Լոռու մարզում հայտնաբերված արջի քոթոթները՝ Զանգակը ու Բամբակը, հայտնաբերվելուց հետո համապատասխան խնամք են ստացել և արդեն կարող են ինքնուրույն ապրել վայրի բնության մեջ ու շուտով բաց կթողնվեն բնություն:
FPWC-ի հիմնադիր եւ Երևանի Կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ նշեց, որ արջերին վերաբերող նախագիծը սկզբնական շրջանում հնարավոր է եղել իրականացնել ՛՛ՎիվաՍել՛՛ ընկերության աջակցությամբ, որից հետո միացել է նաև Կենդանիների միջազգային փրկարար կազմակերպությունը և մի շարք անհատներ:
Նրա խոսքով բնապահպանության նախարարությունը մինչ օրս ոչ մի ներդրում չի արել: Ռուբեն Խաչատրյանի ասածին ի պատասխան ՀՀ բնապահպանության փոխնախարարի պաշտոնակատար Խաչիկ Հակոբյանն ասաց.
՛՛ 2012 թ.-ից աշխատում ենք հիմնադրամի հետ և կարող ենք փաստել, որ տարեց տարի մեր համագործակցությունը զարգացում է ապրել: Նախարարությունը բոլոր մակարդակներում ներգրավված է այս գործընթացներում: Մենք առանձնակի ուշադրությամբ ենք զբաղվել այս խնդիրներով: Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի աջակացությամբ, Կենդանիների միջազագային փրկարար կազմակերպության հետ, մեկնարկեց վայրի բնության կենդանիների մասին օրենքի փոփոխությունների իրականցաման կարևորագույն գործընթացը: Վայրի կենդանիներին բնությունից վերցնել և պահելը այևս այդքան էլ հեշտ գործ չի լինելու: Լինելու է հատուկ թույլտվությամբ: Պահանջվելու են հատուկ պայմաններ և բոլոր դեպքերը հատուկ հանձնաժողով պետք է քննի: Ստեղծվելու է հատուկ ֆոնդ, որը որ չեզոքացնելու է ռիսկերը: Բոլոր այն դեպքերում, որ տրվելու է անազատ պայմաններում վայրի կենդանիներ պահելու թույլտվություն, կենդանու տերը հատուկ վճար պետք է իրականացի ֆոնդին: Որևէ խնդիր առաջանալու դեպում՝ այդ ֆոնդով կհոգան տվյալ կենդանու խնդիրները: Օրենքը ներկայացված է կառավարություն, աշնան սկզբին օրեքը կարող է կյանքի կոչվել՛՛:
IAR տնօրեն Ալան Նայթն էլ նշեց, որ ուրախ է, որ գտնվում է Հայաստանի նման ժողովրդավար երկրում, պատրաստակամ է աշխատել այստեղի կառավարության հետ՝ հասկանալու համար, թե հետագայում արջերի ճակատագրերն ինչ է լինելու:
Արմինե Բրսոյան