Ազգային ժողովի Արտաքին հարաբերություների հանձնաժողովին կից գործող վերլուծական խորհուրդը շարունակում է իր աշխատանքները, իսկ մոտակա նիստը տեղի է ունենալու մայիս 30-ին և նվիրված է լինելու ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգին:
Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին տեղեկացրեց հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա նշեց, որ ակնկալում է գործընկերների ակտիվ մասնակցությունը գալիք նիստին, քանի որ լինելու են նաև հասարակական սեկտորի ներկայացուցիչներ:
«2-րդ հարցը, որի մասին կցանկանամ Ձեզ տեղեկացնել, այն է, որ, հաշվի առնելով աշխատանքային ստեղծված ավանդույթները մեր հանձնաժողովի և ԱԳ նախարարության միջև՝ այսօր գրավոր հրավիրել եմ ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին: Նպատակն է մոտ ապագայում պլանավորել աշխատանքային հանդիպումներ հանձնաժողովի հետ, ինչն այս փուլում առավել քան արդիական է՝ հաշվի առնելով նաև խորհրդարանի ներգրավվածությունը արտաքին քաղաքականության օրակարգում»,- տեղեկացրեց նա՝ հավելելով, որ դեռևս նախարարից պատասխան չի ստացել, ու ստանալուն պես հանդիպման մասին տեղյակ կպահի:
«Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի աշխատանքների հետ կապված հայկական պատվիրակությունը 1 հոգի կորցրել է, որովհետև Մանե Թանդիլյանը նշանակվել է նախարար: Հուսամ՝ «Ելք» դաշինքը ժամանակին և պատշաճ կերպով կներկայացնի այն անձնավորությանը, որը կներառվի այս աշխատանքներում: Մեր պատվիրակությունը շրջանառվող զեկույցների հետ կապված տվել է տասնյակ հազարավոր առարկություններ»,- ընդգծեց Արմեն Աշոտյանը:
Վերջինս նշեց, որ նախատեսվում է ԵՄ-ՀՀ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ՝ եվրոպական քաղաքներից որևէ մեկում, որտեղ հիմնական թեման լինելու է խորհրդարանական վերահսկողության արդյունավետության բարձրացումը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44