Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նախաձեռնությունը տպավորիչ տեմպերով թափ է առնում: Այդ մասին գրում է jewishpress.com-ը՝ վկայակոչելով Իսրայելական ռադիոյին:
«Սիոնիստական միություն» կուսակցությունից պատգամավոր Իցիկ Շմուլիի ներկայացրած օրինագիծը ստացել է կոալիցիայի և ընդդիմադիր կուսակցություններից առնվազն 50 խորհրդարանականի աջակցությունը:
Օրինագիծը ներկայացվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Իսրայելի դեմ արած հայտարարություններից հետո:
Օրինագծում նշվում է, որ Քնեսետը պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանությունը և դրա հիշատակման համար հատուկ օր հայտարարի: Բացի այդ, օրինագծով նախատեսվում է, որ Իսրայելը պետք է պաշտոնապես ճանաչի ասորիների կոտորածը:
«Բացի այն փաստից, որ շատ երկրներ արդեն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, կա ևս մի փաստ, որ իմաստ չկա թուրքերին վերաբերել հատուկ զգայունությամբ՝ Իսրայել պետության դեմ Թուրքիայի նախագահ Էրդողանի սադրանքի ֆոնին»,- ասել է Շմուլին:
Իր հերթին, տրանսպորտի նախարար Իսրայել Կացն Իսրայելական ռադիոյին տված հարցազրույցում հայտնել է, որ «ոչ մի բարոյական խոչընդոտ չկա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար»:
Քնեսետի խոսնակ Յուլի Էդելշտեյնը հայտարարել է, որ նա կանի հնարավոր ամեն բան և օրինագծի առաջխաղացման համար կօգտագործի իրեն հասանելի բոլոր գործիքները:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Իսրայելի կրթության նախարար և Անվտանգության խորհրդի անդամ Նաֆտալի Բենեթն արձագանքել է Թուրքիայից Իսրայելի դեսպանին արտաքսելու որոշմանը և Իսրայելի դատապարտմանը: Բենեթը նաև կոչ է արել Իսրայելի կառավարությանն արձագանքել՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը և բոյկոտելով Թուրքիային:
Բացի այդ, Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուի որդին՝ Յաիր Նեթանյահուն, Գազայի հատվածում լարված իրավիճակի հետ կապված թուրք-իսրայելական հարաբերությունների կտրուկ սրման ֆոնին սոցցանցերում հայհոյել է Թուրքիային։
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, մեկնաբանելով Գազայի հատվածում տեղի ունեցածը, Իսրայելին ահաբեկչական պետություն էր անվանել, բացի այդ՝ նա հետ է կանչել Թել Ավիվում ու Վաշինգտոնում իր դեսպաններին՝ ստեղծված իրավիճակի շուրջ խորհրդակցության համար։
Բինյամին Նեթանյահուն, իր հերթին, պատասխանելով Էրդողանին, նշել էր, որ նա վերջին մարդն է, ով կարող է իրենց բարոյականության դասեր տալ։
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55