Հայաստանի նոր կառավարությունն ամբողջական աջակցությունն է հայտնել Երևանում Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովի անցկացմանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, համաժողովի իրականացման նախապատրաստական աշխատանքները բնականոն հունով ընթանում են, այս ընթացքում որևէ խոչընդոտ չի եղել:
«Օրերս այստեղ էին Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) նախագահ Իվոն Չունին և գլխավոր քարտուղար Ջիմ Պոյզանթին: Նրանք հանդիպում են ունեցել ՀՀ նախագահի և վարչապետի հետ: Այս հանդիպումը կարևորվում էր նրանով, որ այն Հայաստանի նոր իշխանությունների հետ առաջինն էր: Բավական արդյունավետ քննարկում եղավ, մանրամասն խոսակցություն ծավալվեց միջոցառման ձևաչափի, խնդիրների վերաբերյալ: Երկրի ղեկավարներն ամբողջական աջակցություն հայտնեցին Երևանում համաժողովի անցկացմանը»,- ասաց Կարեն Վարդանյանը:
Կարեն Վարդանյանը նշեց, որ միջոցառման նախապատրաստման կարևոր փուլում են, մանրամասն քննարկում են մարկետինգային ծրագիրը:
«Մարկետինգային ծրագիրը ճիշտ շեշտադրումներով ունենալը չափազանց կարևոր է: Դրանով է որոշվում, թե մեր մեսիջը որքանով է տեղ հասնում մասնակիցներին, ինչպես են դրան արձագանքում: Նոր իշխանությունների կողմից աջակցության պատրաստակամությունը կա, և ես լիահույս եմ, որ մենք բավական բարձր մակարդակի համաժողով ենք անցկացնելու»,-հավելեց Կարեն Վարդանյանը:
Խոսելով նոր կառավարությունից ունեցած ակնկալիքներից՝ Կարեն Վարդանյանը նշեց, որ նկատում է պատրաստակամություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին նոր թափ հաղորդելու գործում: Կարեն Վարդանյանը կարևորեց Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալի պաշտոնում Հակոբ Արշակյանի նշանակվելը: Նա տեղեկացրեց, որ արդեն հասցրել են հանդիպել նախարարի նորանշանակ տեղակալի հետ:
«Շատ գոհ ենք այս նշանակումից, Հակոբ Արշակյանը մեծ փորձ ունի բարձր տեխնոլոգիական ոլորտում թե ինժեներական, թե բիզնես զարգացման ուղղություններով: Շատ բարձր մակարադակի պրոֆեսիոնալ է: Դրական ազդակները կան, պատրաստակամությունը կա, հիմա քննարկվում են առաջիկա անելիքները՝ ոլորտի զարգացման ուղղությամբ»,-հավելեց նա:
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44