ՀՀ Միգրացիոն ծառայությունը ապաստան հայցողի վկայական է տրամադրել Ուկրաինայի քաղաքացի Բոգդան Կալիուսսկիին (նախկին անունը՝ Մաքսիմ Բայդակ)՝ նրա դիմումի համաձայն: Այս մասին տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:
Այդ մասին Բոգդան Կալիուսսկիի պաշտպաններ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբաններ Արայիկ Զալյանն ու Անի Չատինյանը տեղեկացել են էլեկտրոնային փոստի միջոցով 2018 թ. մայիսի 10-ին:
Բոգդան Կալիուսսկին Հայաստանի Հանրապետությունում ձերբակալվել է 2018 թ. մարտի 31-ին՝ փաստաթղթերի կեղծման և պետական սահմանն ապօրինի հատելու մեղադրանքով:
Իսկ 2018 թ. ապրիլի 1-ին նա կալանավորվել է և այժմ գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկի խցերից մեկում, միայնակ:
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 1-ին հարկի խցերի անմարդկային պայմանների մասին բազմիցս բարձրաձայնել են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները:
Նրա խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է: Որոշման դեմ Բ. Կալիուսսկիի պաշտպան Ա. Զալյանի վերաքննիչ բողոքը ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2018 թ. ապրիլի 23-ին ևս մերժել է:
Բոգդան Կալիուսսկին Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում դեռևս 2013 թ.-ից: Ռուսաստանի Դաշնությունում նրան մեղադրում են ահաբեկչական գործունեության իրականացման հանրային կոչեր հնչեցնելու մեջ:
Ի դեպ, ՀՀ Քրեական օրենսգրքով խոսքի ազատության նման սահմանափակում նախատեսված չէ և այդ արարքը Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվություն չի ենթադրում:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44