«Սոցիալական բեռ դարձած հարցերի կարգավորումը թույլ է տալիս բարձրացնել ընտանիքի կյանքի որակը: Դրա անհրաժեշտությունը զգում են հատկապես մարզերում ապրողները, որոնց համար տուն կառուցելու ձգտումը դառնում է օտար ափերում լուծում փնտրելու և արտագաղթի ճանապարհը բռնելու պատճառ: Երկիրը հայրենիք պահելու համար, մինչդեռ, նրանց անհրաժեշտ է մնալ սեփական հողում և ունենալ երազելու, ապրելու և հաջողության հասնելու հավատ: Հայաստանի տարբեր մարզերում տարիներ առաջ տան խնդիր լուծած ընտանիքները փորձում են նոր նպատակներ սահմանել և հասնել դրանց իրականացմանը»,- այս մասին հայտնում են ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունից՝ ներկայացնելով բնակարանաշինության ծրագիրի իրականացման ընթացքը։
ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագիրը, տարիների ընթացքում ապացուցել է իր արդյունավետությունը. կառուցվել կամ վերանորոգվել են տներ՝ 56 համայնքի 150 ընտանիք համար: Ծրագիրը շարունակության իրավունք է վաստակել նաև 2018 թվականին: Կողմերը ստորագրել են ընթացիկ տարվա պայմանագիրը:
«Որոշումը կայացված է, պայմանագիրը՝ ստորագրված: Մենք այս տարի ևս լինելու ենք «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողքին՝ մեր հայրենակիցների տարիների երազանքն իրականացնելու համար: Նոր մարտահրավերներն ու տնտեսական իրավիճակը պարտավորեցնում են հստակեցնել հաշվարկները, սակայն, երբ տեսնում ենք, թե ինչպես են տարիներ առաջ տան խնդիրը հաղթահարած ընտանիքները հաստատվել և վստահ նոր երազանքներ են սահմանում, ձգտում ենք օգտակար լինել՝ մեր հնարավորությունների սահմաններում»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
«Սա մի ծրագիր է, որի արդյունքը գնահատվում է մարդկանց կյանքի որակի փոփոխությամբ, վաղվա օրվա նկատմամբ՝ նրանց աչքերում հայտնված հավատի փայլով: Թեև զգալի աշխատանք է կատարվել, սակայն տարիների համագործակցությունը մենք գնահատում ենք ավելի կարևոր արդյունքով՝ մարդկանց հոգում արթնացած հավատով»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:
Գործակցության մեխանիզմները հստակ են. ընտանիքների ընտրությունն իրականացնում է «Ֆուլեր տնաշինական կենտրոնը»՝ հաշվի առնելով նրանց սոցիալական վիճակը, ընտանիքում անչափահասների առկայությունը, բազմանդամությունը և մի շարք այլ չափորոշիչներ: Իսկ ՎիվաՍել-ՄՏՍ-ն ապահովում է ֆինանսական աջակցությունը, հաճախ նաև, կամավորականության սկզբունքով շինարարական աշխատանքներին մասնակցությունը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44