Պետական եկամուտների կոմիտեում պաշտոնավարումը լի էր հագեցած և հետաքրքիր աշխատանքով: Հարկային և մաքսային ծառայողների արհեստավարժ թիմի հետ համատեղ ու հետևողական ջանքերի արդյունքում կոմիտեն շարունակական հաջողություններ է գրանցել վերջին մեկուկես տարում, ինչի համար շնորհակալություն եմ հայտում բոլորիդ: Այս մասին ՊԵԿ աշխատակիցներին ուղղված իր ուղերձում ասել է ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը:
«Պետական կառավարման կարևոր օղակը՝ հարկային և մաքսային համակարգերը զարգացման նոր մակարդակի հասցնելու ծրագրերը, նորարարական բոլոր գաղափարները հնարավոր է դարձել կյանքի կոչել դրսևորած կամքի, հետևողականության, պատասխանատու և համախմբված աշխատանքի շնորհիվ: Համակարգը բարելավելու մեծ ձգտումը և արդյունավետ ծրագրերի իրագործումը տվել են իրենց արդյունքը. բիզնեսի հետ պետական կառույցի փոխհարաբերությունները տեղափոխվել են երկխոսության և գործընկերության դաշտ:
Բոլոր նախաձեռնությունները կյանքի են կոչվել բիզնեսի համար առավելագույն հարմարավետություն ապահովելու տրամաբանությամբ: Հարկային և մաքսային ծառայողների կերպարը փոխելու հիմնաքարերն են դրվել՝ համակարգը վերլուծական կարողություններով, նոր մտածողությամբ օժտված աշխատակիցներով համալրելու բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ:
Հարգելի գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ թիմային աշխատանքի, ցուցաբերած պատրաստակամության համար: Ինձ համար մեծ պատիվ էր ստանձնել ՊԵԿ ղեկավարի պատասխանատու պաշտոնը:
Շնորհավորում եմ ՊԵԿ նորանշանակ նախագահ Դավիթ Անանյանին՝ անկախ հանրապետության առաջին տարիներից ձևավորված առանցքային կառույցի ղեկը ստանձնելու առթիվ՝ մաղթելով արդյունավետ աշխատանք»,-ասված է ուղերձում:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01