Կարծիք կա, որ ատոմային էներգիան էկոլոգիապես մաքուր չէ, մինչդեռ շատ երկրներում ատոմային էներգիան նորաձև է, իսկ ոլորտում շատ երիտասարդներ են ուզում աշխատել, «AtomExpo-2018» միջազգային ֆորումի ժամանակ «Որքանո՞վ է ատոմային էներգիան մաքուր ու կանաչ» թեմայով քննարկմանն ասաց «Միջազգային միջուկային ասոցիացիայի» (WNA) գլխավոր տնօրեն Ագնետա Ռայզինգը:
«Ինձ համար փոքր ինչ տարօրինակ է, որ ՄԱԿ-ը չի ուզում խոսել ատոմային էներգիայի մասին, որովհետև մենք լուրջ խնդիր ունենք՝ կապված կլիմայի փոփոխության, մթնոլորտի աղտոտման հետ: Այսօր միլիոնավոր մարդիկ չունեն էլեկտրականություն: Սա լուրջ խնդիր է», - նշեց նա:
Գերմանիայի պատվիրակության ներկայացուցիչ Ուոլտեր Ֆայֆերը նկատեց, որ ատոմային էներգիան այն տեխնոլոգիան է, որն ածխաջրեր չի արտանետում:
Նրա խոսքով՝ ցանկացած երկրում պետք է լինի ատոմային էներգիայի այլընտրանք, ինչպես օրինակ արևային էներգիան:
«Պետք է լինի բալանսավորված հակակշիռ և ատոմային էներգիան պետք է ունենա այլընտրանք: Մենք կարող ենք ունենալ արևային կամ քամով աշխատող կայան, բայց եթե 1-2 շաբաթ եղանակի խնդիր կամ քամու անհրաժեշտ ուժգնության բացակայություն լինի, խնդիրներ կառաջանան ու պետք է այլընտրանք, որով հնարավոր կլինի փոխարինել էներգիան», - նշեց նա:
Միջուկային ոլորտի ինժեներ, լեհ պատվիրակության ներկայացուցիչ Լեոս Թոմիչեկն էլ նշեց, որ ինքը հստակ կարող է պնդել՝ ատոմային էներգիան մաքուր է ու կանաչ, որն ապագայում էներգետիկայի ոլորտում պետք է շարունակի մաս կազմել:
«Մեր էներգետիկ բալանսում ուզում ենք մեծացնել ատոմային էներգիայի չափաբաժինը: Մենք չունենք ծով, արևային օրերի քանակը մեզանում շատ չէ, գազ ու լավ ածխաջրեր ևս չունենք ու դրա համար մենք պետք է ատոմային կայաններ կառուցենք», - նշեց նա:
Բանախոսները փաստեցին, որ ճիշտ կառավարելու դեպքում ատոմային էներգիան ապահով է ու որևէ վտանգ չի ներկայացնում: Նրանք նաև նշեցին, որ գնային առումով այն ամենահարմարն է:
«AtomExpo-2018» միջազգային ֆորումն անցկացվել է Սոչիում մայիսի 14-16-ը: Այս տարի ֆորումը կազմակերպվում էր 10-րդ անգամ և կրում էր«Գլոբալ գործընկերությունը ընդհանուր հաջողություն է» խորագիրը: Ֆորումի շրջանակում կազմակերպվել են շուրջ 20 կլոր սեղան-քննարկումներ, որոնցում ելույթ են ունեցել 200-ից ավելի փորձագետներ: Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում ատոմային էներգիայիմաքրությանը, այլընտրանքներին, ոլորտում համապատասխանմասնագետներ պատրատասելուն նվիրված հարցեր:
Ֆորումին մասնակցել են 600 ընկերություններ 60 երկրից:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
14:01 05.08.25
13:53 05.08.25
21:19 05.08.25
13:19 05.08.25
16:06 05.08.25
16:19 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03