Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը մայիսի 18-ին այցելել է Իվանե Ջավախաշվիլու անվան Թբիլիսիի պետական համալսարան, որտեղ հանդիպում է ունեցել համալսարանի ռեկտոր Գիորգի Շարվաշիձեի հետ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից։
Հաղորդագրության մեջ նաև նշված է. «Հանդիպման սկզբում դեսպան Սադոյանը նախ շնորհավորեց այս տարի նշվող համալսարանի 100-ամյա հոբելյանը, այնուհետև զրուցակիցներն անդրադարձան Երևանի պետական համալսարանի և Թբիլիսիի պետական համալսարանի միջև համագործակցության ներկա մակարդակին և այն առավել զարգացնելու հեռանկարներին։
Ռեկտորը դեսպանին ներկայացրեց համալսարանի նախագծերն ու արդեն իրականացվող ծրագրերը։ Այդ համատեքստում վերջինս անդրադարձավ ուսանողների փոխանակման ծրագրերին և նշեց, որ այս տարի սպասվելիք ամառային դպրոցի շրջանակներում իրենք կհյուրընկալեն նաև Հայաստանից ժամանած ուսանողների։
Դեսպան Սադոյանը կարևորեց Վրաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների համար նախատեսված բարձրագույն կրթության «1+4» ծրագիրը, որը Վրաստանում ապրող բազմաթիվ հայերի հնարավորություն է ընձեռում ավելի խորությամբ ուսումնասիրելու վրացերեն լեզուն, ինչն իր հերթին նպաստում է նրանց ինտեգրմանը կրթական գործընթացներում և առհասարակ հասարակական կյանքում։
Թբիլիսիի պետական համալսարան կատարած այցի շրջանակներում դեսպան Սադոյանն այցելեց նաև Արևելագիտության ինստիտուտի հայագիտության բաժին, հանդիպեց դասախոսական անձնակազմին և ուսանողներին, ծանոթացավ բաժնի խնդիրներին։ Հանդիպմանը դեսպան Սադոյանն առանձնահատուկ նշեց, որ պետք է լրացուցիչ խթանող ծրագրեր և միջոցներ մշակել, որպեսզի հայագիտական բաժին դիմող և հայագիտությամբ զբաղվող ուսանողների թիվն աճի։
Այցի ընթացքում Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայագիտության բաժնին նվիրեց մոտ 200 կտոր հայագիտական գրականություն»։
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44