ԱԺ փոխխոսնակ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների խնդրանքով անդրադարձավ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ-ի դիրքորոշմանը: «Մենք ոչ դեմք ենք, ոչ կողմ ենք, որպեսզի դեմ կամ կողմ լինենք, պետք է քննարկենք քաղաքական իրավիճակը, նպատակահարմարությունը, ժամկետները, դրա համար այս պահին այդ հարցը չենք քննարկել»,-ասաց նա:
Նա նշեց, որ կուսակցության գործադիր մարմնում արտահերթ ընտրության հարց չի քննարկել, քանի որ նույնիսկ գործադիր իշխանության օրակարգում այդ հարցը չկա: «Եթե լիներ, ապա դրա համար մի տարբերակ կա. այս պահին կառավարության ծրագիրը պետք է տապալվի և գնանք դեպի արտահերթ ընտրություններ: Հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, գործադիր իշխանության ներկայացուցիչների վճռական վերաբերմունքը` բերել հավակնոտ կառավարության ծրագիր, այս փուլում ես չեմ տեսնում իրավական որևէ լուծում արտահերթ ընտրությունների գնալու համար, իսկ ապագան կքննարկենք, դա պետք է բխի իրավական, քաղաքական նպատակահարմարությունից»,-ասաց նա և նշեց, որ պետք է լինի քննարկումներ` առանց տեսախցիկների և լրագրողների ներկայության:
Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ քաղաքականությունը արագ է փոխվում և չի կարող կանխատեսել՝ ինչ կլինի մի քանի ամիս հետո: «Ում դուր կգա, ում դուր չի գա, խորհրդարանը ընտրվել է լեգալ ու լեգիտիմ»,-ասաց նա և չբացառեց, որ յուրաքանչյուր վեց ամիսը կարող է նոր իրողություն լինել:
«Ես չեմ կարծում, որ այս պառլամենտն այն պառլամենտն է, որը չի կարող իրականացնել երկրի առաջ ծառացած խնդիրները, սա չդիտարկեք պաշտոնակռիվ, պրիմիտիվ գնահատականներ չտաք»,-ասաց նա և նշեց, որ պառլամենտական, արտախորհրդարանական ուժերի հետ պետք է քննարկեն:
«Մենք չենք լինելու կառավարության կցորդը, մենք լինելու ենք կառավարության գործընկերը և արհեստականորեն չենք Փաշինյանի կառավարության աշխատանքները»,-ասաց նա: Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ-ից հնչող գնահատականներին, ապա նա կոչ արեց հանգիստ վերաբերել այլակարծությանը, բազմակարծությանը և կրկնեց, որ այս փուլում ոչ մի վերջնական որոշում չկա:
Անդրադառնալով Ընտրական օրենսգրքին, ռեյտինգային համակարգին՝ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ այդ մասին կարող են խոսել միայն այն դեպքում, երբ կունենան առաջարկություններ: «Մենք կտեսնենք, թե ինչ է առաջարկում կառավարությունը և մենք որպես քաղաքական ուժ կներկայացնենք մեր առաջարկությունները: Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպիսի ընտրական օրենսդրություն կլինի: Ընտրական օրենսդրությունը պետք է լինի բոլոր քաղաքական ուժերի և պառլամենատական ուժերի միասնական քննարկման արդյունքում: Ծնկան վրա ընտրական օրենսգիրք չպետք է բարեփոխվի, պետք է հաշվի առնել բոլորի շահերը, այդ թվում նաև մեր շահերը: Չկա մի փաստաթուղթ, որը մենք պատրաստ չենք քննարկել, դեմ ու կողմը կերևա քննարկումների արդյունքում»,-ասաց նա և նշեց, որ իր անձնական կարծիքը ասել է և իր բոլոր նախկին գնահատականները ուժի մեջ են, ըստ որի` քաղաքականության մեջ չկա ունիվերսալ մի ընտրական մոդել, որն ամենալավն է:
«2017 թվականի ապրիլի երկուսի ընտրություններին միջազգային բոլոր գնահատականներով, բոլոր դիտորդները տվել են բացարձակապես դրական գնահատական և դրա արդյունքները ոչ մեկ հարցականի տակ չի դրել: Սահմանադրությունը և արտահերթ ընտրությունները պատվերով համերգ չի, որ ով մատը այսպես անի (խմբ-մատը ճտտացնել) ու լինի»,-ասաց նա:
Նա կոչ արեց ՀՀԿ-ի մասին չմտահոգվել, կարևորը ունենալ բարեփոխված, ժողովրդավարական հասարակություն: «Այն, ինչի համար մեզ քննադատում էին, ոնց որ իրենք էլ են գալիս կամաց նույն կարծիքին, ԵԱՏՄ-ն, ՀԱՊԿ-ը արդեն ընդունել են, Ստեփան Մնացականյանին էլ ընդունել են, արդյուքները ընդունել են` 7,5 տոկոս տնտեսական աճ, մնացածը Փաշինյանի կառավարությանը հաջողության եմ մաղթում»,-ասաց նա և նշեց, որ այն քաղաքական ուժն են, որ ոչ հեղափոխական է, ոչ էլ հակահեղափոխական, ոչ ռևանշիստ են, ոչ էլ բոլշևիկ, ոչ էլ մենշևիկ:
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
21:19 05.08.25
16:19 05.08.25
16:06 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03