Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի տարածաշրջանային տնօրեն Շեյն Ռոզենտալին:
Վարչապետը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի ներգրավվածությունը Հայաստանի ենթակառուցվածքների և պետական կառավարման համակարգի զարգացման գործում: «Հույս ունենք, որ մեր հետագա համագործակցության ընթացքում կկարողանանք համատեղ ջանքերով բարձրացնել նաև հանրային վստահության մակարդակը վարկերի ծախսման արդյունավետության վերաբերյալ: Գիտեմ, որ Ասիական զարգացման բանկը թափանցիկ գործելակերպի կողմնակից է, հետևաբար, սա նշանակում է, որ մեր հետագա համագործակցության համար խոչընդոտներ չկան»,- ասել է կառավարության ղեկավարը՝ կարևորելով իրականացվող ծրագրերի արդյունավետության բարձրացումը: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կառավարությունը հավատարիմ է մնալու այն միջազգային պարտավորություններին, որոնք ստանձնել է Հայաստանի Հանրապետությունը:
Վարչապետը հույս է հայտնել, որ երկրում տեղի ունեցող ժողովրդավարական գործընթացները կոգևորեն նաև միջազգային գործընկերներին աջակցություն ցուցաբերել ժողովրդավարության ամրապնդման, կոռուպցիայի դեմ պայքարում և այլ հիմնախնդիրների լուծման հարցում:
Շեյն Ռոզենտալը, շնորհավորելով Նիկոլ Փաշինյանին վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ, նշել է, որ ԱԶԲ-ն շարունակելու է օժանդակել Հայաստանի զարգացմանը: ԱԶԲ տարածաշրջանային տնօրենը վարչապետին է ներկայացրել ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրերի ընթացքը ենթակառուցվածքների զարգացման, կառավարման համակարգի բարելավման, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում:
Զրուցակիցներն անդրադարձել են հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին, մենաշնորհների դեմ պայքարին, կառավարության առաջնահերթություններին և այլ հարցերի:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44