Հայաստանի Հանրապետության դատական համակարգը ներկայումս ունի այնպիսի օրենսդրական և կառուցվածքային լուծումներ, որոնք խոչընդոտներ են ստեղծում արդյունավետ գործունեություն իրականացնելու համար: Այս մասին ՀՀ արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանի հետ առաջին հանդիպման ժամանակ ասաց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը:
Բարձրագույն դատական խորհրդի նախագահը նշեց, որ իր գործունեության ընթացքում ԲԴԽ-ն ստեղծել է 3 հանձնախմբեր, որոնցի մեկը ուսումնասիրում է դատարաններում ծանրաբեռնվածության վիճակը և գործերի բաշխման ու ողջամիտ ժամկետներում քննությունների կազմակերպման հիմնահարցը, երկրորդ հանձնախումբը ` դատարանների տեխնիկական պայմանները և հագեցվածության վիճակը, երրորդը` օրենսդրական դաշտը:
Հարությունյանի խոսքով` ներկայումս լուրջ խնդիրներից մեկն է դատարանների շենքային պայմանների հարցը:
«Մենք ունենք դատարաններ, որոնք նույնիսկ նիստերի սրահ չունեն: Սա առանձին քննարկման առարկա պետք է լինի: Մեր ուսումնասիրությունների արդյունքներն ավարտելուց հետո մենք մտադիր ենք արդեն ամփոփ առաջարկությունների փաթեթ մշակել և ներկայացել»,- ասաց Հարությունյանը:
Ըստ ԲԴԽ նախագահի` մյուս առանցքային խնդիրներից մեկն է դատարանների ծանրաբեռնվածության հարցը:
«2013 թվականին Հայաստանում քննվել է 49 հազար քաղաքացիական գործ, 2017 թվականին՝ 137 հազար: 2.8 անգամ ավելացել են այս բնագավառին առնչվող գործերը: Մեր ուսումնասիրություններից պարզ է դառնում, որ այդ ավելացումներն ունեն օրենսդրության փոփոխություններով պայմանավորված լուծումներ, քանի որ շատ հաճախ նույնիսկ ոչ դատարանին բնորոշ գործերը բարդվել են դատարանների վրա»,- ընդգծեց Հարությունյանը:
Գագիկ Հարությունյանը կարծում է, որ ստեղծվել են այնպիսի արհեստական պայմաններ, որոնց պարագայում դատաքննության արդյունավետ հնարավորություն չի ապահովվում:
Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը նշեց, որ նախարարությունը հայտնի են այդ խնդիրները, և դրանց լուծման ուղիներ ու միջոցներ են փնտրվում: Նրա խոսքով` պետք է բարելավվեն դատարանների շենքային պայմանները, դատավորներին սոցիալական երաշխիքներ տրամադրվեն, բարձրացվի դատարանների արտադրողականությունը:
« Օրենսդրական բազմաթիվ լուծումներ կան, որոնք հնարավորություն կտան բեռնաթափել դատական համակարգը: Ոչ միայն քաղաքացիական գործերով են ծանրաբեռնված դատարանները, այլ նաև վարչական: Դա անարդյունավետ կառավարման դրսևորում է, և մենք մեր առջև դրել ենք դրանք լուծելու խնդիր »,- ասաց Զեյնալյանը:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44