ՀՀ ՔԿ ԵՔՎՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով բացահայտվել է Երևանում տեղի ունեցած 60-ամյա Գ.Մաթոսյանի սպանությունը: Կասկածյալը ձերբակալվել է, հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:
Տղամարդու դին հայտնաբերվել է 2018թ. մայիսի 14-ին՝ Երևան քաղաքի Այգեստանի տներից մեկի հարակից տարածքում՝ նեխային փոփոխությունների ենթարկված և դեմքային գանգի ոսկորների բազմաբեկոր կոտրվածքներով:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածով 1-ին մասով, մշակվել է քննչական պլան, առաջ քաշվել աշխատանքային վարկածներ։ Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են սպանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Նախնական քննության տվյալներով՝ սպանությունը տեղի է ունեցել դիակը հայտնաբերվելուց ավելի քան մեկ ամիս առաջ՝ 2018թ. ապրիլի 10-ին՝ տուժողի ծանոթի փաստացի կնոջ որդու կողմից։
Մասնավորապես՝ պարզվել է, որ տուժողի տանն են բնակվելիս եղել նաև նրա ընկերը՝ փաստացի կնոջ, մեկ տարեկան երեխայի և կնոջ որդու հետ միասին։ Ըստ ցուցմունքների՝ ընտանիքում պարբերաբար եղել են վիճաբանություններ կենցաղային հարցերի շուրջ, որոնց ժամանակ նաև բռնություն է գործադրվել կնոջ նկատմամբ։ Որդին, ով 2017 թվականի հունվարից գտնվել է զինծառայության մեջ, տեղեկանալով կատարվածի մասին, ցանկացել է վրեժխնդիր լինել։ 2018 թվականի ապրիլին՝ կարճաժամկետ արձակուրդի շրջանակներում, երիտասարդը վերադարձել է տուն և մոր ամուսնուց վրեժխնդիր լինելու նպատակով նախ անասնագոմում կացնով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ է պատճառել տանտիրոջը, ապա տանը նռնակը նետել մոր ամուսնու ոտքերի տակ, այնուհետև կացնով հարվածել նրա գլխին: Վերջինիս առողջությանը պատճառվել էր թեթև վնաս։ Կասկածյալը ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու և համապատասխան քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44