Amnesty International կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Լևան Ասաթիանին պատասխանել է Ամերիկայի Ձայնիհարցերին Հայաստանում քաղբանտարկյալների խնդրի ու վերջին զարգացումների վերաբերյալ։ Մասնավորապես նա ասել է, որ 2016 թվականին Երևանի ՊՊԾ գնդի գրավման մասնակիցներին չենք կարող համարել խղճի բանտարկյալ, քանի որ առկա է եղել բռնություն։
«Միջազգային իրավունքում չկա վերջնական համաձայնություն քաղաքական բանտարկյալներ եզրի վերաբերյալ: Այն ավելի շատ քաղաքական եզր է, քան իրավական: Հայաստանի և Ադրբեջանի պարագայում Եվրախորհուրդը որոշում է ընդունել՝ փորձելով հստակեցնել, թե ովքեր են կարող համարվել քաղաքական բանտարկյալներ: Amnesty International-ը օգտագործում է իր եզրը, որը կոչվում է խղճի բանտարկյալներ, որը նշանակում է, որ անմեղ անձը բերման է ենթարկվել կամ կալանավորվել բացառապես ազատ արտահայտման իր իրավունքի կիրառման կամ քաղաքական հայացքների պատճառով:
Այս եզրը մենք կիրառում ենք հստակ սահմանված դեպքերում, միան համապարփակ դեպքի ուսումնասիրություն իրականացնելուց հետո»,– ասել է նա:
Լևան Ասաթիանին ասել է, որ Հայաստանի պարագայում ուսումնասիրել են հավաքների ազատության խնդիրը: «Հայաստանում հաճախ են եղել բողոքի ցույցեր: Ես որպես Amnesty International-ի ներկայացուցիչ ներկա էին Հայաստանի վերջին հեղափոխական իրադարձություններին: Մենք ուսումնասիրում էինք ազատ հավաքների իրավունքի հետ կապված հարցեր: Մեր մտահոգությունները կապված էին ոստիկանության կողմից բռնության կիրառման և ոստիկանության պատասխանատվության հարցերի հետ»,– ասել է նա:
Նրա խոսքով՝ Amnesty International-ի ուշադրության ներքո էր գտնվում նաև մեկ այլ կարևոր խնդիր՝ կապված Երևանում 2016 թվականին պարեկապահակային ծառայության գնդի տարածքի գրավման և դրան հաջորդած դեպքերի հետ, երբ եղան բերման ենթարկվածներ:
«Մենք գտնում ենք, որ այնտեղ առկա է ազատ արդար դատավարության հետ կապված խնդիրներ, ու մենք կարող ենք փաստել, որ դատավարությունների ընթացքում քաղաքացիների արդար դատավարության իրավունքները որոշակի չափով խախտվել են:
Դեռևս վերջնականապես չենք ուսումնասիրել Հայաստանում քաղաքական բանտարկյալների հետ կապված հարցը: Մեր ընդունված ձևաչափն է խղճի բանտարկյալներ եզրը: Երբ անդրադառնում ենք Երևանում ոստիկանության զորամասի գրավման դեպքին, ապա Amnesty International-ը չի կարող այդ անձանց որակել որպես խղճի բանտարկյալներ, քանի որ արձանագրվել է բռնության կիրառման դեպք: Այդ պատճառով է, որ չենք կարող ճանաչել խղճի բանտարկյալներ նաև ցուցարարներին: Քաղաքական բանտարկյալ եզրը չափազանց լայն հասկացություն է:
Մենք չենք կարող կոչ անել ազատել ձերբակալվածներին, քանի որ, ինչպես նշեցի, իրադարձություններում առկա էին բռնության դեպքեր: Դա է Amnesty International-ի դիրքորոշումը: Մենք կարող ենք կոչ անել ազատել ձերբակալվածին առանց որևէ նախապայմանների, եթե վերջինս չի կիրառել որևէ բռնություն, չի կատարել որևէ հանցանք և ձերբակալվել է կամ բերման ենթարկվել ազատ արտահայտվելու համար: Այս դեպքում ցավոք մենք չենք կարող դիմել ձերբակալվածներին ազատ արձակելու կոչով: Մեզ, սակայն մտահոգում է ազատ դատավարության կազմակերպման հարցը: Ազատ արձակելու որոշումը պետք է կայացնի Հայաստանի դատարանը»,– ասել է նա:
Լևան Ասաթիանին նաև նշել է,որ Հայաստանի վերջին իրադարձությունների կապակցությամբ իրենք արձանագրել են, որ, ընդհանուր առմամբ, ցույցերն ու հավաքները խաղաղ էին, որն աննախադեպ է այս տարածաշրջանի համար, ուր մշտապես հանդիպում ենք բախումների ու բռնության դեպքերի: «Մենք որոշ մտահոգություններ ունենք ոստիկանության գործողությունների կապակցությամբ և արձանագրել ենք մի քանի դեպքեր, երբ ոստիկանությունը ճնշումներ է կիրառել ոստիկանության բաժանմունքներ բերման ենթարկվածների նկատմամբ: Մենք խոսել ենք մի քանի տուժածների հետ, ովքեր ցույց են տվել իրենց մարմնի վրա բռնության հետքեր՝ պնդելով, որ ոստիկանությունը բռնություն է կիրառել նրանց նկատմամբ բերման ենթարկելուց»,– ավելացրել է Amnesty International կազմակերպության Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Լևան Ասաթիանին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
21:19 05.08.25
16:19 05.08.25
16:06 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03