Գիտնականները եկել են այն եզրահանգման, որ օրական ընդամենը 30 րոպե քայլելը բավարար կլինի ֆիզիկական ու հոգեկան առողջությունը պահպանելու համար: Բանն այն է, որ նմանատիպ ակտիվության դեպքում երկարում են մարդու ԴՆԹ-ի թելոմերները, ինչն էլ օգնում է պահպանել երիտասարդությունը:
Մարդիկ հաճախ ենթադրում են, որ լավ արդյունքի հասնելու և մարմինը մարզելու համար հարկավոր է բավական երկար մարզվել, մինչդեռ շատ արդյունավետ կարող է լինել նաև հասարակ քայլքը, որը կօգնի պահպանել մկանային տոնուսը:
Մասնագետները նշում են, որ պարբերաբար 30 րոպե զբոսնելը մարդուն ավելի երջանիկ է դարձնում: Բանն այն է, որ շարժման ու ֆիզիկական ակտիվության պակասի դեպքում բարձրանում է մետաբոլիկ համախտանիշի զարգացման հավանականությունը, որի դեպքում փոխվում է օրգանիզմի զգայունությունն ինսուլինի հանդեպ, ավելանում են Ճարպային հյուսվածքները և բարձրանում է շաքարային դիաբետի առաջացման հավանականությունը, իսկ նման խնդրից ազատվելու միակ արդյունավետ միջոցը կարդիովարժություններն են լինում:
Բացի այդ, Զբոսանքը նաև նվազեցնում է տարիքի հետ Ալցհեյմերի հիվանդության առաջացման հավանականությունը և բարելավում է գլխուղեղի կոգնիտիվ ֆունկցիաները: Սա նույնպես նպաստում է երիտասարդության պահպանմանը, քանի որ գիտականորեն ապացուցված է, որ ծերացման գործընթացն առաջին հերթին կապված է լինում գլխուղեղի նյարդային բջիջներում տեղի ունեցող անբարենպաստ գործընթացների հետ:
Նյութի աղբյուրը՝ med.tert.a
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44