ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը թիվ 189 դպրոցում տեղի ունեցած դրամահավաքության դեպքի վերաբերյալ փաստերը ուղարկելու է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին:
Հիշեցնենք, որ նախարար Արայիկ Հարությունյանը դրամահավաքության վերաբերյալ ահազանգով անսպասելի գնացել էր թիվ 189 դպրոց: Դպրոցի տնօրեն Ռիմա Դավթյանը ժողով էր հրավիրել՝ պարզելու դրամահավաքի հետ կապված խոսակցությունների իսկությունը:
Ծնողներից մեկը նշել էր, որ հարցրել են բոլոր ծնողների կարծիքը, և Վերջին զանգի առթիվ ծաղիկներ և այլ առարկաներ գնելու համար 15 հազար դրամ է հավաքել:
Այդ ամբողջ գործընթացը նախարարի օգնականը նկարահանել էր և հրապարակել:
Միջադեպից հետո ԿԳՆ նախարարը տեսաուղերձով հայտարարել է, որ հրապարակված տեսանյութերը ուղարկելու է ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին` հետաքննություն անցկացնելու համար:
«Բոլոր հրապարակված տեսանյութերը այդ մարդկանց անուններով, ինչպես և խոստացել էի ուղարկվելու է ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին, որպեսզի հետաքննություն իրականացվի:Անմեղության կանխավարկածից ելնելով ոչ մեկին չեն մեղադրում: Պարզապես կսպասենք քննության ավարտին: Վստահ եմ` մեղավորները կպատժվեն»,- ասաց նախարարը:
Նախարարը անդրադառնալով մայիսի 18-ին թիվ 189 դպրոցում տեղի ունեցած միջադեպին, նշել է, որ դրամահավաքության մասին տեղեկացել է առավոտյան և որոշել է անսպասելի այցելել դպրոց:
«Մայիսի 18-ի առավոտյան տեղեկություն ստացա, որ դրամահավաքի հետ կապված իրարանցում կա այս դպրոցում` մեկը մյուսից բողոքում է, մի ծնող չի ուզում գումար տա, փորձել են կարգի հրավիրել ծնողին և այլն: Ու որոշեցի այդ ժողովին գնալ, և իհարկե ժողովուրդը անակնկալի եկավ: Շատ տհաճ էր, որ երբ հարց տվեցի դրամահավաքի վերաբերյալ, ծնողներից ոչ մեկը չարձագանքեց: Հետո երկուսը արձագանքեցին փաստելով, որ եղել է դրամահավաք և փաստացի 30 աշակերտից 15 հազարական դրամ են հավաքել: Պարզվեց, որ դա միայն Վերջին զանգի նվերների գումարն է: Հետո ասացին, որ գումար են հավաքել նաև խնջույքի համար»,- ասել է նախարարը:
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17