Հայաստանի դիվանագիտական ճակատում առաջնահերթությունների շարքում եղել և մնալու է Արցախն այնքան ժամանակ, քանի դեռ չլինի վստահություն, որ Արցախի անվտանգությունն ու զարգացումն ընթանում է իր բնականոն ուղով: Արցախում լրագրողի հարցադրմանն ի պատասխան ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նորանշանակ նախարարն անդրադարձել է իր և Արցախի նախագահի հանդիպմանն ու նշել, որ քննարկել են հայության համար Արցախի դերի և այլ հարցեր: «Մենք խոսել ենք սկզբունքների մասին, խոսել ենք այն մասին, թե ինչ նշանակություն ունի Արցախը Հայաստանի համար, խոսել ենք Արցախի անվտանգության, Արցախի զարգացման մասին: Խոսել ենք նաև այն մասին, որ Արցախը վերաբերում է ողջ հայությանը, որովհետև մեր ինքնության այս շրջանի պատմության կարևորագույն սյուներից Արցախն ամենակարևորն է: Եվ այդ առումով սա մեր միասնական պատասխանատվությունն է»,-ասել է ԱԳ նախարարը:
Նա նկատել է, որ Արցախում այս շրջանում մարդիկ ապրում են յուրահատուկ պայմաններում, և դա չզգալը անընդունելի ու անկարելի է: «Յուրահատուկ պայմաններ են այն առումով, որ կա վտանգ, կա հակառակորդ, կա ֆիզիկական անվտանգության հարց: Եվ մեր համախմբվածությունը և մեր միասնական ուժը վերաբերում է բոլորիս: Սա բոլորիս հարցն է: Այդ առումով է, որ չափազանց կարևոր է լինել այստեղ, զգալ այդ ոգին, այդ պատասխանատվությունը և կրել այդ պատասխանատվությունը»,-շեշտադրել է Զոհրաբ Մնացականյանը:
Արցախի նախագահ Բակո Սահակյանը մայիսի 18-ին ընդունել է Ստեփանակերտ ժամանած Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44