Մայիսի 20-ին ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանն ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության սպայական կազմի հետ, տեղեկացնում է ԱԻՆ կայքը:
Խորհրդակցությանը նախարար Ռոստոմյանը հայտնել է, որ ՓԾ տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է և ՓԾ տնօրենի գործառույթները ժամանակավորապես կկատարի տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը:
Վերջինիս ներկայացնելով՝ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը նշել է. «Վստահ եմ, որ Դուք ձեր աշխատանքով նոր էջ կբացեք փրկարար ծառայությունում, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն; Մենք պարտավոր ենք ունենալ լիարժեք աշխատող, թափանցիկ համակարգ: Այսօր ստեղծվել է լայնածավալ ստուգումներ իրականացնող հանձնաժողով, և խախտումներ թույլ տված աշխատակիցները կպատժվեն»:
Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հանձնարարել է ավելի շատ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելման միջոցառումներին՝ նշելով, որ տարեցտարի աճող հրդեհների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ոլորտում շատ անելիքներ կան: Մասնավորապես հանձնարարվել է 10-օրյա ժամկետում ներկայացնել անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման պլանի օրինակելի ձևը հաստատելու մասին հրամանի նախագիծ և ՀՀ տարածքում զանգվածային կուտակման վայրերում իրականացվող ուսումնավարժությունների պլան-ժամանակացույցն ու նախկինում անցկացված վարժանքների ընթացքում հայտնաբերված թերությունները:
Հ. Ռոստոմյանը հանձնարարել է նաև առաջարկություններ ներկայացնել ՓԾ կառուցվածքային փոփոխությունների ու համազգեստի որակի բարելավման վերաբերյալ, որոնք ուղղված կլինեն համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:
ԱԻ նախարարը շեշտել է, որ փրկարար ծառայողներին պատշաճ և որակյալ համազգեստով ու նյութատեխնիկական միջոցներով ապահովելու գործընթացը լինելու է անձամբ իր վերահսկողության ներքո, ինչպես նաև՝ հորդորեց խստիվ պահպանել սպայական կոչումների ու պարգևների շնորհման կարգը, արագացնել ծառայողական քննությունների ընթացքը և հաշվետվություններ պատրաստել նյութական միջոցների շարժի վերաբերյալ:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44