Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրները Երուսաղեմի հարցով Ստամբուլում արտահերթ գագաթնաժողովի ժամանակ համատեղ հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով աշխարհին ճանաչել Պաղեստինի անկախությունը, գրում է diken.com.tr կայքը։
Ընդունված հայտարարության մեջ անդամ երկրները, մասնավորապես, խստորեն դատապարտել են Գազայի հատվածում անզեն պաղեստինցիների դեմ իսրայելցի զինվորների գործողությունները։ Հայտարարության համահեղինակները մեղադրել են նաև ԱՄՆ-ին՝ Իսրայելի նման գործողություններին աջակցելու համար, ինչպես նաև ՄԱԿ-ին՝ Իսրայելին պատասխանատվության չենթարկելու համար։
ԻՀԿ անդամ երկրները կոչ են արել ՄԱԿ-ին ու միջազգային հանրությանը դատապարտել Իսրայելի գործողությունները, նման կոտորածների կրկնությունը կանխելու համար անհապաղ հստակ քայլեր ձեռնարկել՝ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար, անհապաղ ճանաչել պաղեստինցիների՝ անկախ պետություն ունենալու իրավունքը։
Հայտարարության համահեղինակները նաև նշել են, որ ԱՄՆ-ի պես Իսրայելի դիրքորոշմանն աջակցող ցանկացած երկրի իրենք կընկալեն որպես միջազգային իրավունք խախտող պետություն։
Հիշեցնենք, որ Գազայի հատվածում բողոքի ակցիաները սկսվել են Իսրայելի ստեղծման 70-ամյակի և Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատունը տեղափոխելու ֆոնին:
Իսրայելցի զինվորականները բողոքի մասնակիցների ուղղությամբ կրակ են բացել, ինչի հետևանքով սպանվել է 62 պաղեստինցի։
21:38
21:19
21:02
16:51
16:35
16:19
16:06
14:01
13:53
13:34
13:19
13:05
10:02
16:28
16:06
15:44
15:18
13:38
13:27
13:04
13:05 05.08.25
13:34 05.08.25
13:53 05.08.25
14:01 05.08.25
13:19 05.08.25
21:19 05.08.25
16:19 05.08.25
16:06 05.08.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03