Վարդենիսի տարածքի մի խումբ բնակիչներ՝ մոտ 60 մարդ, մայիսի 17-ի առավոտից մինչեւ մայիսի 18-ի կեսօր խոչընդոտել են «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության կողմից շահագործվող Սոթքի ոսկու հանքավայրի աշխատանքը՝ պահանջելով հանքավայրի տնօրենի հրաժարականը եւ իրենց աշխատատեղերով ապահովելու խնդրի լուծումը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության Սոթքի հանքավայրի պատասխանատուները եւ աշխատակիցները, ակցիայի մասնակիցները փակել էին դեպի բաց հանքավայր եւ վարչական շենք տանող ճանապարհներն ու մուտքերը: Ակցիայի մասնակիցները կոչ են ուղղել հանքավայրի բոլոր 700 աշխատակիցներին՝ միանալու իրենց եւ հայտարարելու գործադուլ, սակայն թե բաց հանքում, թե վարչական շենքում աշխատողները մերժել են բողոքի ակցիան նախաձեռնողների պահանջը: «Որոշ լրատվամիջոցներ տարածել էին, որ իբրեւ բողոքի ակցիային մասնակցել ու գործադուլ են հայտարարել ոսկու հանքավայրի աշխատակիցները:
Դա բացարձակ ապատեղեկատվություն է, քանի որ հանքավայրի բոլոր աշխատակիցները գտնվել են աշխատավայրում եւ չեն արձագանքել ակցիան նախաձեռնողների կոչերին: Ավելին, վիճաբանություն է տեղի ունեցել բողոքի ակցիայի եւ մեր աշխատակիցների միջեւ: Ակցիան հրահրված էր մի խումբ մարդկանց կողմից, որոնց հետեւում, ամենայն հավանականությամբ, կանգնած են բոլորիս հայտնի «չղջիկները», ովքեր տարիներ շարունակ զբաղված են հանքից ապօրինի ճանապարհներով հանքանյութ դուրս հանելով: Նրանք մեզ համար բոլորովին անհասկանալի եւ անընդունելի պահանջներ էին ներկայացնում՝ պնդելով, որ մեր տնօրենը պետք է հրաժարական տա, իրենք էլ անհապաղ ընդունվեն աշխատանքի:
Մեր ահազանգի հետքերով մայիսի 17-ին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժանմունքի աշխատակիցներ, ովքեր դեպքը որակել են որպես խաղաղ ակցիա եւ այն դադարեցնելու միջոցներ չեն ձեռնարկել: Մայիսի 18-ի կեսօրին ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժանմունքի ներկայացուցիչների եւ բողոքի ակցիայի կազմակերպիչների հանդիպումից հետո հիմնովին ապաշրջափակվել են հանքավայր տանող ճանապարհը եւ վարչական շենքի մուտքը»,-ներկայացրեց Սոթքի հանքավայրի գլխավոր ինժեներ Հարություն Հարությունյանը: ՀՀ ոստիկանության Վարդենիսի տեղամասի պետի տեղակալ Սիմոն Սիմոնյանի հավաստմամբ՝ բողոքի ակցիան դադարեցվել է բացատրական աշխատանքի շնորհիվ, իսկ ձեռնարկության աշխատանքները խոչընդոտելու համար ոստիկանություն բերման ենթարկվածներ չկան:
«Սոթքի ոսկու հանքավայրում եւ Արարատի կորզման ֆաբրիկայում աշխատում են շուրջ 1400 մարդ, որոնց աշխատավարձը համեմատաբար բարձր է: «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունը միջոցներ է որոնում նոր աշխատատեղեր ստեղծելու ուղղությամբ: Սակայն այսօրինակ անօրեն գործողությունները ոչ միայն խոչընդոտում են ընկերության բնականոն աշխատանքների եւ ծրագրերի իրականացմանը, այլեւ հանգեցնում են արտադրության բնականոն ընթացքի խափանմանը:
Եթե նման դեպքերը հաճախակի կրկնվեն, դրանով կաթվածահար կլինի ոչ միայն մեր ձեռնարկության, այլ նաեւ հարավկովկասյան երկաթուղու աշխատանքը: Ամեն ինչ ի վերջո մեր երկրում պետք է օրենքը որոշի, այլ ոչ թե այսպես կոչված «չղջիկները»: Ավելորդ չէ հիշեցնել, որ մեր ձեռնարկությունը Հայաստանի Հանրապետության ամենախոշոր հարկատուներից է»,-նշեց «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերության ներկայացուցիչ Ռուզաննա Գրիգորյանը: Նույն աղբյուրի հավաստմամբ՝ մայիսի 19-ի առավոտվանից Սոթքի ոսկու հանքավայրն աշխատում է բնականոն ռեժիմով՝ 24 ժամով, իսկ բողոքի ակցիան շարունակություն չի ունեցել:
168.am
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17