Որևէ իշխանավոր իրավունք չունի դատավորներին հրահանգներ տալ որևէ գործով, Facebook-ի ուղիղ եթերով ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Նույնիսկ դատական համակարգի ներսի մարդիկ իրավունք չունեն միջամտելու դատական համակարգի գործերին։ Ինձ զեկուցում են, որ դատական համակարգը հայտնվել է կաթվածահար վիճակում, քանի որ դատավորները չգիտեն, ինչ անել և ինչպես վարվել։ Նրանք, ըստ ամենայնի, սովոր են գործել ըստ հրահանգների», - նշել է Ն.Փաշինյանը։
Նրա խոսքով, գաղափարներ են հնչում, որ, միգուցե, արժե նրանց օգնել, որպեսզի համակարգը կաթվածահար չլինի։
«Բայց դա ինձ համար մի կարմիր գիծ է և չեմ կարող թույլ տալ, որ իշխանության որևէ ներկայացուցիչ հատի այդ կարմիր գիծը։ Անկախ դատական համակարգի կայացման համար երկու բան է պետք. հնարավորություն տալ, որ դատավորները իրենց լիազորությունների շրջանակում կայացնեն որոշումներ և փակել նրանց կողմից կաշառքով հարցեր լուծելու բոլոր ճանապարհները», - ասել է վարչապետը։
Ն.Փաշինյանն ընդգծել է, որ դատավորները պետք է կայացնեն օբյեկտիվ որոշումներ և կրեն իրենց որոշումների պատասխանատվությունը։
«Մենք ունենք քաղաքական կամք Հայաստանում կայացնել անկախ դատական համակարգ։ Բաղրամյան 26-ից, իշխանական որևէ կաբինետից դատարաններին ուղղված հրահանգներ չեն լինելու», - ասել է նա։
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44