Մայիսի 15-ին Սևծովյան տնտեսական համագործակցության (ՍԾՏՀ) խորհրդարանական վեհաժողովի կազմավորման 25-ամյակին նվիրված նիստ է անցկացվել: Այսօր Ազգային ժողովում ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Գագիկ Մինասյանը մանրամասներ ներկայացրեց նիստից ու ընդունված հռչակագրից:
«Նիստին հրավիրված էին անդամ 12 երկրների խորհրդարանների ղեկավարները, սակայն միայն 9 երկրների խորհրդարանների ղեկավարներն էին նիստին՝ բացառությամբ Հայաստանի, Ուկրաինայի և Ռուսաստանի: Վեհաժողովում հիմնական քննարկված փաստաթուղթը եղել է 25-ամյակին նվիրված հռչակագիրը, որը նշում է այն ձեռքբերումները, որը վեհաժողովն ունեցել է անցած 25 տարիներին, նշում են նաև այն օրենքները, որոնցով պետք է կառույցը զարգանա ապագայում»,- նշեց Մինասյանը:
Նա տեղեկացրեց, որ փաստաթուղթը մշակվել է Ստամբուլում, և ուղարկվել է անդամ պետությունների ներկայացուցիչներին, որոնք պետք է առաջարկություններ ներկայացնեին այդ փաստաթղթում:
«Առաջարկությունները շատ էին: Հիմնականում երկու հակադիր տեսակետներ կային, որոնցից մեկը ներկայացրել էր Հայաստանի, մյուսը՝ Ուկրաինայի պատվիրակությունը: Մենք գտնում էինք, որ մեր վեհաժողովը պետք է զարգանա իր էությանը համահունչ, այսինքն պետք է ունենա տնտեսական ուղղություն, և զերծ մնա քաղաքական խնդիրներին անդրադառնալուց: Ուկրաինան ճիշտ հակառակ կարծիքի էր: Առաջարկություններն ընդունելու համար պետք է հավաքվեր ձայների կեսից ավելին: Այսինքն 12 անդամից 7 ձայն էր պետք, սակայն ոչ Հայաստանի, ոչ Ուկրաինայի առաջարկը չընդունվեց: Միակ առաջարկությունը որ ընդունվել է, եղել է վրացական կողմինը»,- մանրամասնեց Մինասյանը:
ՍԾՏՀ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարի խոսքով՝ Ստամբուլում ընդունված հռչակագիրը բալանսավորված փաստաթուղթ էր, զերծ այն դրսևորումներից, որոնք հայկական կողմի համար անընդունելի են:
«Իմ ելույթի հիմնական էությունը սրանում էր՝ մենք ստեղծվել ենք որպես տնտեսական համագործակցության կառույց և սևծովյան ռեգիոնում կան բազմաթիվ չլուծված խնդիրներ և մենք համոզված ենք, որ դրանք լուծելու համար չափազանց արդյունավետ ճանապարհ է տնտեսական համագործակցությունը: Տնտեսական համագործակցությանը հիմնականում ոտնահարող մոտեցումը տնտեսական շրջափակումն է և այսօր մենք անթույլատրելի ենք համարում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ՀՀ շրջափակումը»,- հավելեց Գագիկ Մինասյանը:
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17