ARM | RUS |

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

21.05.18 | 17:28

Անդրանիկ Ավագյանը բաց նամակով դիմել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին;

«Հարգելի պարոն վարչապետ

Այս նամակով դիմում եմ Ձեզ, հույս ունենալով, որ ձայնս վերջապես կհասնի տեղ։ Հանգամանքի բերումով ես՝ Անդրանիկ Ավագյանս բախվեցի մի շարք անարդարությունների և ապօրինությունների, որոնք անմիջապես կապ ունեն իրավապահ մարմիննեի գործունեության հետ։ Այս պատմությունը շարունակվում է արդեն 6 տարի։ Հույս ունեմ, որ նոր Հայաստանում, նոր իշխանությունների հովանու ներքո, կկայացվեն արդարացի և անկողմնակալ որոշումներ։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում 2018թ․ մայիսի 25-ին դատավոր տիկին Ռուզաննա Բարսեղյանի կողմից լսվելու է իմ բողոքը ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի քննիչ Է․ Դանիելյանի 04․09․2017թ․ թիվ17159115 քր գործով տուժողի միջնորդությունը քննության առնելու, 08․09․2017թ․ քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումների դեմ մեր 06.10.2017Ã բերված բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Վարդապետյանի կողմից 03․04․2018թ․բացարձակապես անհիմն կարգով մերժելու մասին որոշման դեմ։

Նախ նշեմ, որ դատավոր Արմեն Վարդապետյանը բողոքս մերժել է ոչ թե այն հիմնավորված չլինելու, Հայկանուշ Բաղդասարյանի կատարած հանցանքներն ապացուցված չլինելու պատճառով, քանի որ քրեական գործով ապացույցներն անթիվ ու անհամար են,այլ որ իբրև չեմ 290-րդ հոդվածի պահանջները,որը բացարձակապես չի համապատասխանում իրականությանը։

Նման անօրինական որոշման կայացման իրական պատճառը հանդիսանում է քրեական գործով ՀՀ քր․օրի 213-րդ հոդվածի (վաշխառություն), 34-178-րդ հոդվածի 3-րդ մասով (խարդախություն), 349-րդ հոդվածի (դատարանում քաղ․ գործով ապացույց կեղծելը հատկանիշներով հանցանքներ կատարած) Հ․Բաղդասարյանին քրեական պատասխանատվության կրումից փրկելու,ազատելու կոռուպցիոն մղումներով ՀՀ գլխավոր դատախազության բողոքների վարչության պետ Գևորգ Բաղդասարյանին չխանգարելը։

Վերջինս սույն քրեական գործի տապալման գործընթացն իր կամակատար,տարբեր կալիբրի դատախազների և նրանց կողմից ղեկավարվող թվով 4,միմյանց հաջորդող քննիչների կողմից վարում է երրորդ տարին անընդմեջ։

Ներկայացնեմ գործի հանգամանքները

2007թ․ մայիս ամսին Հայկանուշ Ֆրունզեի Բաղդասարյանն ինձ՝ Անդրանիկ Նիկոլայի Ավագյանիս 6 ամիս ժամկետով, երկու նվագով, ամսեկան 10 տոկոս տոկոսավճարով 6000 (վեց հազար) ԱՄՆ դոլար գումար է պարտք տվել։

Ես առ 2012թ․ նոյեմբեր ամիսը չկարողանալով ամբողջովին վերադարձնել պարտքս,այդ 5 տարիների ընթացքում Հ․Բաղդասարյանին վճարել եմ 35,000ԱՄՆ դոլար գումար,որպես պարտք գումարի տոկոս (ամսեկան 600 ԱՄՆ դոլարի չափով,ընդ որում տարբեր ամիսների տարբեր չափի,որքան որ կարողացել եմ հայթայթել) և մայր գումարից 3000 ԱՄՆ դոլար գումար։

Ես ունեմ ռուսական կրթություն, հայերեն բանավոր խոսքին տիրապետում եմ։

Ռուսերեն լեզվով գրածս երկու ստացականներում էլ, տոկոսագումարն էլ հետը հաշված, նշել եմ 3900-ական (երեք հազար ինն հարյուր) ԱՄՆ դոլար, միայն թվերով, առանց տառերով գումարի չափը նշելու։

2012թ․նոյեմբեր ամսին Հայկանուշ Բաղդասարյանն առաջարկել է մի նոր ստացական գրել , մնացած 3000 (երեք հազար) ԱՄՆ դոլար գումարի համար,երեք ամիս ժամկետով,կրկին 10 տոկոս տոկոսավճարի պայմանով։

Առանց որևէ վատ բան կասկածելու գրել եմ այդ ստացականը,անհարմար զգալով ետ պահանջել նախորդ 3 ստացականները։

Հ․Բաղասարյանն այդ ստացականում նշված 3000 ԱՄՆ դոլար թվի դիմաց ավելացրել է <3> թվանշան, պարտք գումարն արտահայտող թիվը դարձրել 33,000/ երեսուներեք հազար/ ,այնուհետև այդ ստացականի դարձերեսին ինչ որ մեկի միջոցով ձեռագիրս և ստորագրությունս նմանեցնելով գրել է §Тридцать три тысяци доларов¦ և ոչ թե “Тридцать три тысячи доларов”, որից հետո ինձանից պահանջելով 33,000ԱՄՆ դոլարգումար և չստանալով այն,խարդախությամբ ինձանից առանձնապես խոշոր չափի հասնող գումարներ հափշտակելու դիտավորությամբ կեղծված փաստաթուղթը իր շահերի ներկայացուցիչ, փաստաբան,ներկայումս առանձնապես խոշոր չա փերի խարդախության համար Երևանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանի վարույթում քննվող քրեական գործով
մեղադրյալ փաստաբան Վաղինակ Աթոյանի հետ հայցապահանջով դիմել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատարան,որտեղ դատավոր Սիմիզար Հովսեփյանը բացահայտ անօրինական կերպով բավարարել է նրա հայցը, չնայած գործով եղած դատաձեռագրային փորձաքննությունների եզրակացություններին այն մասին,որ 33,000թվի առաջին ,”3″ թվանշանի և ստացականի դարձերեսին տառերով գրված թվի “Тридцать три тысяци доларов” գրառման,ինչպես նաև Ավագյանի,այսինքն իմ ազգանվան ու ստորագրության ներկանյութն իր քիմիական և Цհատկանիշներով տարբերվում է ստացականի առաջին էջում կատարված բոլոր գրառումներից ։
Բացի այդ չի ապացուցված, թե այդ գրառումները կատարված են իմ կողմից ։

Ես ստիպված 2012թ․ ապրիլ ամսին Հայկանուշ Բաղդասարյանի կատարած հանցագործությունների վերաբերյալ հաղորդում եմ արել Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների իրավապահ մարմիններին,որտեղ ոստիկանության հետաքննիչի կողմից 2012թ․ ապրիլի 27-ին ՀՀ քր․օրի 231-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ։

Իսկ քրեական գործը քննչական բաժին մուտք գործելու պահից սկսվել է դրա տապալման, դիտավորյալ կերպով ապացույցներ ձեռք չբերելու,եղած օբյեկտիվ ապացույցները ոչնչացնելու,տարիներով վարույթն ապօրինի կերպով կարճված քրեական գործն ինձանից թաքցնելով, գործի նյութերին ծանոթանալու հնարավորությունից զրկելու գործընթացը։

Ի դեպ ես ոչ պատահականորեն մեր բողոքներում, հաղորդումներում առաջ եմ քաշել որոշակի կասկածներ Երևան քաղաքի դատախազի նախկինում մերթ տեղակալ, մերթ պաշտոնակատարի, իսկ ներկա պահին ՀՀ գլխավոր դատախազության բողոքների վարչության պետ Գևորգ Բաղդասարյանի և Հայկանուշ Բաղդասարյանի ազգանունների նմանության կապակցությամբ, չբացառելով նրանց միջև ազգակցական կապի առկայությունը, քանի որ առայժմ այլ կերպ չեմ կարող մեկնաբանել սույն քրեական գործով Հայկանուշ Բաղդասարյանին հովանավորելու կապակցությամբ դատախազական կոնկրետ պաշտոնատարների, իսկ հետո նաև դատավորների կողմից կատարված համակարգային անսահման ապօրինությունների առկայությունը։

Ես կարողացա հասնել այն բանին,որ ՀՀ սահմանադրական դատարանը 2017թ․ մայիսի 30-ին իր ՍԴՈ 1372 30․05․2017թ․ որոշմամբ իմ իրավունքներն ու ազատությունները խախտված ճանաչեց։

Թվում էր,թե ես կարող եմ հասնել արդարության,սակայն վերոնշյալ Գևորգ Բաղդասարյանի կողմից ղեկավարվող և հովանավորվող խումբը մինչև այսօր էլ շարունակում է նորանոր խոչընդոտներ ստեղծել սույն գործի օբյեկտիվ քննության հնարավորությունը բացառելու համար։

Հարգելի պարոն վարչապետ լիահույս եմ,որ Ձեր հնարավորությունների սահմաններում կօժանդակեք սույն քրեական գործով ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքիս կապակցությամբ արդար,օբյեկտիվ որոշում կայացնելու,այնուհետև նախաքննական մարմնի կողմից օբյեկտիվ,լրիվ և բազմակողմանի քննություն կատարվելու հարցում։

Իրավախախտ իրավապահներ՝

1․ՀՀ քննչական կոմիտեի Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնի տեղական ստորաբաժանման 4 քննիչներ՝ (Ռ․ Գրիգորյան, Մուշեղյան, Քաջազնունի, Է․Դանիելյան) և սույն քրեական գործի նախաքննության հետ առնչված քննչական ստորաբաժանման պետեր։

2․Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի դատախազության այս գործիքննությանն առընչված անխտիր բոլոր դատախազները,հատկապես քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ դատախազական հսկողություն իրականացրած դատախազ Ենգիբարյան,վարչական շրջանի դատախազի նախկին պաշտոնակատար Ա․Աղայան և ներկայիս դատախազ Գ․Գևորգյան։

3․Երևան քաղաքի դատախազ Ր․Ասլանյան

4․Նրա տեղակալ Լ Գրիգորյան

5․ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա․ Սիմոնյան։

Ավելորդ չեմ համարում նշել,որ այս ամենին քաջ տեղյակ պետք է լինի ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը,քանի որ գործի քննության ընթացքում նրան ևս բազմաթիվ բողոքներ եմ բերել,սակայն ինչպես ասում են ձայն բարբառո ի անապատի։

Փաստորեն դա այդպես էլ պետք է լիներ,քանի որ քրեական գործի քննության հենց սկզբից Երևան քաղաքի դատախազ է հանդիսացել Արթուր Դավթյանը։ Այդ ժամանակ նրա տեղակալը եղել է հիշատակվող Գևորգ Բաղդասարյանը

Արթուր Դավթյանը ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել 15,09,2016թ․

Իր տեղակալ Գևորգ Բաղդասարյանին մեկ ամիս անց՝ 12․10․2016թ․ նշանակել է ՀՀ գլխավոր դատախազության մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետ։

Փաստորեն իր իսկ կազմակերպած,կատարած իրավախախտումների վերացման համար պետք է իրեն բողոքենք։

Վերաքննիչ բողոքիս 57 թերթանոց մեկ օրինակն ուղարկում եմ Ձեր վերահսկողության բաժնին։

17159115 քրեական գործով տուժող Ա․Ավագյան»:


ՔՊ-ն ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների նախագիծը

ՔՊ-ն ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխությունների...

20:03

Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն

Սպասվում է ձյուն, բուք, ցածր հորիզոնական...

15:37

Եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ՔՊ-ին ձայն կտար 24,3%, Սամվել Կարապետյանին՝ 13,4%

Եթե ընտրությունները տեղի ունենային հաջորդ կիրակի, ՔՊ-ին ձայն կտար 24,3%, Սամվել Կարապետյանին՝...

15:04

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին վերաբերող հարցեր. ԱԳՆ

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին վերաբերող...

15:03

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի հետ

Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Վալենտինա Մատվիենկոյի...

15:02

Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար. Փեզեշքիան

Ավելի քան 14 մլն իրանցիներ պատրաստ են իրենց կյանքը տալ երկրի պաշտպանության համար....

14:48

Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարձակումներից զոհեր են գրանցվել

Լիբանանի հարավում Իսրայելի օդային հարձակումներից զոհեր են...

14:33

Իրանը պահանջում է երաշխիքներ, որ այլևս հարձակման չի ենթարկվի. լրատվամիջոցներ

Իրանը պահանջում է երաշխիքներ, որ այլևս հարձակման չի ենթարկվի....

14:16

Կանգառի արգելք՝ Պարոնյան փողոցում

Կանգառի արգելք՝ Պարոնյան փողոցում

14:04

Սա կոչ է. հունիսի 7-ին գնացեք տեղամասային կենտրոններ. Գոհար Մելոյան

Սա կոչ է. հունիսի 7-ին գնացեք տեղամասային կենտրոններ. Գոհար...

13:48

Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ ժողովուրդը. Գևորգ Դանիելյան

Եկեղեցին արտաքին ուժերի կարիքը չունի, քանզի իրեն լիարժեք ու անվերապահորեն սատարում է հայ...

13:34

Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել հավատքը, ինքնությունն ու արժեքները. Գագիկ Ծառուկյան

Մեր մայրերի ու կանանց շնորհիվ է, որ ժողովուրդը կարողացել է հաղթահարել դժվարությունները, պահպանել...

13:15

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի բարեհաջող որդեծնություն. Վեհափառ Հայրապետ

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը Սուրբ Աստվածածնի բարեխոսությամբ օրհնի մայրության բերկրանքին սպասող...

13:00

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողով

Փարիզում կկայանա Սփյուռքի զորաշարժին նվիրված...

12:46

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

ՔՊ-ն նոր պատգամավոր ունի

12:37

Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ Հայաստան»

Փաշինյանն ու իր թիմը պատրաստվում են գողանալ առաջիկա ընտրությունները. «Ուժեղ...

12:17

ՔՊ-ականներն առաջարկում են արգելել դաշինքների վրա անձնանունների կիրառումը

ՔՊ-ականներն առաջարկում են արգելել դաշինքների վրա անձնանունների...

12:04

Սիլիկյան թաղամասում և Պռոշյան գյուղում 24 ժամ ջուր չի լինի

Սիլիկյան թաղամասում և Պռոշյան գյուղում 24 ժամ ջուր չի...

11:45

Վթարային ջրանջատումներ. որոշ հասցեներում՝ 24 ժամով

Վթարային ջրանջատումներ. որոշ հասցեներում՝ 24 ժամով

11:18

Մաքրվում են Ողջաբերդ և Գետառ գետերի հուները

Մաքրվում են Ողջաբերդ և Գետառ գետերի հուները

09:36

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44