ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը մայիսի 21-ին հանդիպել է Հայաստանում Իտալիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Վինչենցո դել Մոնակոյի հետ:
ԱԺ-ից հայտնել են, որ կողմերը քննարկել են Հայաստանում ստեղծված նոր քաղաքական իրավիճակին առնչվող հարցեր: Նաիրա Զոհրաբյանը նշել է, որ դեսպանն իր պարտականություններն ստանձնում է Հայաստանի համար պատմական ժամանակաշրջանում, երբ երկիրը գնում է բոլոր ոլորտներում հեղափոխական փոփոխությունների ճանապարհով: Հանձնաժողովի նախագահի գնահատմամբ՝ այս հարցում էական նշանակություն են ունենալու թե՛ Եվրոպական միության եւ թե՛ ԵՄ անդամ առանձին պետությունների հետ երկկողմ հարաբերությունները:
Անդրադառնալով ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին՝ Նաիրա Զոհրաբյանը հույս է հայտնել, որ Իտալիայի կողմից փաստաթղթի վավերացումը չի ուշանա:
Քննարկվել են Հայաստանում ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները: Դեսպանը նշել է, որ իտալացի բազմաթիվ ներդրողներ պատրաստ են քննարկել լուրջ ներդրումային ծրագրեր իրականացնելու հարցը: Նա տեղեկացրել է, որ իտալական «Ռենկո» ընկերությունն ակտիվորեն շարունակելու եւ ընդլայնելու է ներդրումային ծրագրերի իրականացումը Հայաստանում, իսկ բազմաթիվ զբոսաշրջային կազմակերպություններ հետաքրքրված են հնագույն պատմություն ու մշակույթ ունեցող երկրով:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայաստանի զարգացմանը խոչընդոտող այն հիմնախնդիրներին, որոնք նոր քաղաքական իրավիճակում պիտի դառնան ՀՀ-ԵՄ, ինչպես նաեւ ԵՄ առանձին պետությունների հետ համատեղ օրակարգի քննարկման հարցեր:
13:03
12:28
12:02
10:36
10:02
14:25
14:07
13:45
13:26
13:07
12:48
12:21
12:04
22:15
22:01
21:45
21:21
21:04
20:34
20:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44