ARM | RUS |

Դարի հիվանդության դեմ 20 տարիների պայքարի եվ հաջողությունների մասին

21.05.18 | 15:52

Տիկի՛ն Հակոբյան, շնորհավորում ենք Ձեզ «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի գործունեության 20-ամյակի առթիվ: Տարիներ առաջ իրականացված փոքրիկ նախաձեռնությունը դարձավ մեծ և հզոր նախագիծ, հետադարձ հայացք գցելով անցած ճանապարհին` ինչպե՞ս կբնութագրեք այն, ինչպիսի՞ ճանապարհ եք անցել:


-2017թ. սեպտեմբեր ամսին մենք մեծ շուքով տոնեցինք «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամի հոբելյանական 20-րդ տարեդարձը, որն առիթ էր վերաիմաստավորելու մեր անցած ուղին, գործադրած ջանքերը, ամփոփելու մեր համառ պայքարի արդյունքները դարի հիվանդության` քաղցկեղի դեմ, և, իհարկե, մեր առջև դնելու նոր նպատակներ և կազմելու ծրագրեր:
Պետք է նշեմ, որ ՀԱԱ կենտրոնը 1997թ. իր գործունեությունը սկսելով ընդամենը 1-2 մամոգրաֆիական սարքով` այսօր ներկայանում է որպես եզակի կայացած բժշկական հաստատություն, որը հագեցած է ոչ միայն ժամանակակից սարքավորումներով, մատուցվող բազմաթիվ ծառայություններով, ԱՄՆ-ի առաջատար կլինիկաներում վերապատրաստված մասնագետներով, այլև կառավարման և բժշկական սպասարկման բարձրակարգ մակարդակով: Արձանագրելով բազմաթիվ հաջողություններ անցած 20 տարիների ընթացքում` կենտրոնը դարձել է Հայաստանում քաղցկեղի դեմ պայքարի որոշիչ օղակներից մեկը: Ներկայացնեմ մեկ ցուցանիշ, որն առավել պատկերավոր կներկայացնի մեր հաջողությունները` 2017թ., նախորդ տարիների համեմատ, կրծքագեղձի քաղցկեղ է արձանագրվել ոչ թե յուրաքանչյուր 15-16-րդ կնոջ մոտ, այլ 25-26-րդ կնոջ, ինչը խոսում է այն մասին, որ մեր աշխատանքի շնորհիվ` հասարակությունն առավել գրագետ է դարձել, ավելի ուշադիր սեփական առողջությանը և գիտակցում է, որ քաղցկեղի բուժման լավագույն ուղին դրա վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է: Մենք օրական գրանցում ենք 200 և ավելի այցելություն:
Եվ այսօր մեր հաջողությունները մեզ մղում են ավելի մեծ նվաճումների, պարտավորեցնում կրկնապատկել ու եռապատկել դրանք, այսինքն` առավելագույն ռեսուրսներ ներդնել մարդկային մեծ թվով կյանքեր փրկելու համար: Չէ՞ որ մեր մեծագույն ձեռքբերումը մարդկային կյանքներն են, որոնց փրկության համար մենք ամենօրյա պայքար ենք մղում:
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ժողովրդին մեզ վստահելու և իր ամենամյա հետազոտությունները հենց մեր կենտրոնում կատարելու համար: Մենք ձգտում ենք հասնել այն արդյունքին, որ քաղցկեղի հայտնաբերման դեպքերի ցուցանիշերը տարեց տարի շեշտակիորեն նվազեն, իսկ դա իսկապես հնարավոր է, մենք հավատում ենք մեր պայքարին: Պարզապես անհրաժեշտ է տարին գոնե մեկ անգամ այցելել բժշկի, և բուժելով նախաքաղցկեղային հիվանդությունները` կանխարգելել քաղցկեղի առաջացումը:
Մենք դժվարին և ծանր ճանապարհ ենք անցել, սակայն ես երջանիկ եմ, որ հաջողվել է կատարել մեր առաքելությունը: Այսօր կենտրոնի փորձը լավագույն օրինակ է ոչ միայն հայաստանյան բուժկենտրոնների համար, այլ նաև աշխարհի առաջատար կլինիկաների, որոնց մասնագետները բարձր են գնահատում մեր աշխատանքը, և մեր փորձը կիրառում իրենց աշխատանքում:

2017թ., նախորդ տարիների համեմատ, կրծքագեղձի քաղցկեղ է արձանագրվել ոչ թե յուրաքանչյուր 15-16-րդ, այլ 25-26-րդ կնոջ մոտ, ինչը խոսում է հասարակության առավել գրագետ լինելու,

ինչպես նաեվ այն գիտակցության ամրապնդման մասին, որ քաղցկեղի բուժման լավագույն ուղին դրա վաղ հայտնաբերումն ու կանխարգելումն է:

-Կրծքագեղձի, արգանդի պարանոցի և վահանաձև գեղձի քաղցկեղի հայտնաբերման ինչպիսի՞ ցուցանիշեր են արձանագրվել գործունեության 20 տարիների ընթացքում:

-ՀԱԱ կենտրոնում ամեն տարի հետազոտվում է շուրջ 45,000 կին, գործունեության արդեն 20 տարիների ընթացքում կատարվել է ավելի քան 531,269 հետազոտություն: Կենտրոնն օրական սպասարկում է միջինը 150-200 այցելու:
Կենտրոնի բացման օրվանից մինչ օրս կատարվել է 272,433 կրծքագեղձի հետազոտություն: Կրծքագեղձի քաղցկեղ ախտորոշվել է շուրջ 10,902 այցելուի մոտ, իսկ զննումների շնորհիվ փրկվածների թիվը քիչ չէ` մոտ 7,779 կին: Մինչ օրս կենտրոնում հետազոտվել է 1,505 տղամարդ այցելու, որի արդյունքում հայտնաբերվել է 50 քաղցկեղի դեպք:
ՀԱԱԿ-ում գինեկոլոգիական զննության ենթարկվել է 86,677 կին, 131-ի մոտ հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղ, 387-ի մոտ հայտնաբերվել է նախաքաղցկեղային վիճակ, ովքեր շարունակել են բուժումը կենտրոնում` կանխարգելելով արգանդի վզիկի քաղցկեղը: Կենտրոնը զբաղվում է նաև անպտուղ զույգերի բուժմամբ: Այստեղ բուժվել և բուժման շնորհիվ մայրացել Է անպտղությամբ տառապող և հուսահատ վիճակում գտնվող մոտ 176 կին:

-Կենտրոնը տարեց տարի ընդլայնում է իր մատուցած բուժծառայությունների թիվը: Ի՞նչ ծառայություններ են այժմ գործում:

-Մեզ մոտ գործում են տարբեր բաժանմունքներ, մատուցվում որակյալ բժշկական ծառայություններ, որոնցում ներդրված է ամերիկյան և եվրոպական լավագույն փորձը, սարքավորումները և, իհարկե, մեզ մոտ աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ:
Կենտրոնում գործում են ռենտգեն ճառագայթային և ուլտրաձայնային հետազոտման, գինեկոլոգիայի, ուրոլոգիայի, ճառագայթային ախտորոշման, վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքները, բջջաբանական լաբորատորիան, հիստոլոգիական լաբորատորիան, ընտանեկան բժշկության ծառայությունը, ատամնաբուժարանը, վիրահատարանը, դեմքի անոթների և մաշկի պիգմենտացիաների լազերային բուժման ծառայությունը, կատարվում է մանուալ լիմֆոդրենաժ, ինչպես նաև ունենք կոնֆերանս դահլիճ, որի վարձակալության հասույթը ներդրվում է անվճարունակ կանանց առողջության պահպանման գերխնդրի լուծման գործում:

-Կենտրոնն ունի ժամանակակից գերմանական սարքավորումներով հագեցած վիրահատարան, որտեղ կատարվում են կրծքագեղձի, գինեկոլոգիական, ուրոլոգիական և այլ վիրահատություններ: Նպատակ չունե՞ք կենտրոնում ներդնել նաև քիմիաթերապիայի բաժանմունք:

-Այդ հարցը մեզ շատ են ուղղում կենտրոնի այցելուները, նաև պահանջ ներկայացնում, որոնք անսալով` մեր հիմնադիրները որոշեցին այս տարի` 2018թ., կենտրոնում ստեղծել ժամանակակից քիմիաթերապիայի բաժանմունք, ինչը հնարավորություն կտա մեր այցելուներին անցնել բուժման լիարժեք և ավարտուն ընթացք: Այժմ ես զբաղված եմ այդ բաժանմունքի ստեղծման աշխատանքներով: Պետք է նշեմ, որ քիմիաթերապիայի բաժանմունքում ևս ներդրվելու են ժամանակակից բժշկության նվաճումները, նորարարական մեթոդները:


2018թ. կենտրոնում կստեղծվի ժամանակակից քիմիաթերապիայի բաժանմունք, որը հնարավորություն կտա մեր այցելուներին անցնել բուժման լիարժեք եվ ավարտուն ընթացք:


-Դուք այժմ նախապատրաստվում եք նաև առաջիկայում սպասվող մեծ կոնֆերանսին: Ի՞նչ կոնֆերանս է լինելու, որքանո՞վ է այն կարևոր:

-Ապրիլի 30-ից մինչև մայիսի 3-ը մեր հրավերով Երևանում է լինելու գերմանական առաջատար կլինիկաների տնօրեններից և բժիշկներից կազմված մի խումբ, որի անդամներից յուրաքանչյուրը հարգված և ճանաչված մասնագետ է իր երկրում: Վերջիններս մասնակցելու են մայիսի 2-ին մեր կենտրոնում կայանալիք մեծ կոնֆերանսին, որին ներկա կլինեն տեղի մասնագետները և հնարավորություն կստանան ծանոթանալու ժամանակակից բժշկության նորանոր նվաճումներին, տեխնոլոգիաներին, մեթոդներին, կրծքագեղձի և արգանդի հիվանդությունների բուժմանն ուղղված տարբեր տեսակի վիրաբուժական միջամտություններին: Կոնֆերանսի ժամանակ հանդես կգան նաև ՀԱԱԿ մասնագետները և կներկայացնեն իրենց մասնագիտական մոտեցումներն ու փորձը: Պետք է նշեմ, որ արտերկրյա մասնագետներին հետաքրքիր է մեր կենտրոնի փորձը, նրանք հաճախ են նշում, որ սովորում են նաև մեր մասնագետներից:

-Ի՞նչ մոտեցմամբ եք ընտրում կենտրոնի կադրերին:

-Ինձ համար առաջին տեղում մարդկային հատկանիշերն են, հետո մասնագիտական, ինչը չի նշանակում, թե ես պակաս կարևորություն եմ տալիս մասնագիտական հմտություններին: Ոչ, խնդիրն այն է, որ բժշկի աշխատանքը` առանց մարդկային բարի ու դրական հատկանիշերի, չի կարող արդյունավետ լինել, և նման մասնագետը չի կարող մեր մեծ ընտանիքի անդամը դառնալ: Երկրորդ` մենք կուտակել ենք հարուստ փորձ, ունենք բարձրակարգ մասնագետներ և մշտական կապ արտասահմանյան առաջատար կլինիկաների հետ, ինչը թույլ է տալիս մեզ կենտրոնում պատրաստել և վերապատրաստել կադրեր, նրանց դարձնել որակյալ մասնագետներ: Այսինքն` մենք մեր կենտրոնում կրթում և պատրաստում ենք առաջնակարգ մասնագետներ:
Երրորդ` ՀԱԱԿ բժիշկները պարտադիր տարեկան գոնե երկու անգամ անցնում են վերապատրաստում զարգացած առողջապահություն ունեցող երկրներում, ինչպիսիք են` Գերմանիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ճապոնիան, ինչպես նաև, մեզ հաճախ են այցելում մասնագիտական խմբեր տարբեր երկրներից և տեղում վերապատրաստում մեր մասնագետներին:

-Կենտրոնը պարբերաբար այցելություններ է կազմակերպում մարզեր, մասնագիտական խորհրդատվության և հետազոտություններ անցնելու անվճար հնարավորություն ընձեռում մարզաբնակ կանանց, նման ի՞նչ այցելություններ եք ունեցել վերջին ժամանակահատվածում և ի՞նչ արդյունքներ արձանագրել:

-Կարևորելով կանանց առողջությունը` կենտրոնը փորձում է բժշկական իր օգնությունը հասանելի դարձնել նաև մարզաբնակ կանանց և այդ նպատակով ամսական մի քանի անգամ կազմակերպում է արտագնա այցելություններ մարզեր և անվճար հետազոտություններ կազմակերպում կանանց համար: Վերջին այցելությունը և հանդիպումը մարզաբնակ կանանց հետ Գյումրիում էր, մենք հաճախ ենք լինում այնտեղ, քանի որ քաղցկեղի դեպքերն այնտեղ հասկանալի պատճառներով ավելի հաճախադեպ են: Այդ առումով Շիրակի մարզից հետո Գեղարքունիքի և Լոռու մարզերն են:
Մինչ օրս կատարվել է թվով 353 արտագնա այց Հայաստանի տարբեր մարզեր, 5-ը` Արցախ, որոնց ընթացքում անվճար հետազոտվել են 22,036 հիվանդներ և մատուցվել 28,014 ծառայություն:
Պետք է նշեմ, որ բարդ դեպքերի արձանագրման դեպքում մենք հիվանդներին հրավիրում ենք Երևան, առաջարկում մեր աջակցությունը: Նրանք այցելում են մեզ և ստանում համապատասխան բուժօգնություն: Պետք է նշեմ, որ կենտրոնի օրական այցելուների թվի 40 տոկոսը գյուղաբնակ վայրերից է:

Կենտրոնի հաջողության առաջին եվ ամենակարեվոր գրավականը մեր երկու հիմնադիրներն են` Հրանուշ Հակոբյանը եվ Ռիտա Պալեանը:

-Տիկի՛ն Հակոբյան, հետաքրքիր է, որո՞նք եք համարում ՀԱԱԿ-ի հաջողության 3 գրավականները:

-Կենտրոնի հաջողության առաջին և ամենակարևոր գրավականը մեր երկու հիմնադիրներն են` Հրանուշ Հակոբյանը և Ռիտա Պալեանը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց կենտրոնի ստեղծումը նախաձեռնելու, իրենց անսպառ կամքի և համառության դրսևորման համար, ինչը շատ քիչ կանանց է հատուկ: Մենք երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճակվել ունենալու նման հիմնադիրներ, ովքեր ամեն օր մեզ ստիպում են առաջ մղվել, զարգանալ և հաշվետու լինել, թե ինչ արդյունքներ ենք արձանագրել: Հիմնադիրների հետ ես ունենում եմ ամենօրյա քննարկումներ, առողջ բանավեճեր, որոնց արդյունքում ծնվում են նոր գաղափարներ և խնդիրների արդյունավետ լուծումներ: Այդ առումով` ես ուրախ եմ, որ մեր հիմնադիր Ռիտա Պալեանը, ապրելով և աշխատելով ԱՄՆ-ում, պահպանել է իսկական հայուհու իր կերպարը, նա ծանոթ է հայկական իրականությանը և իր պահանջներում ու ծրագրերում հաշվի է առնում դրա առանձնահատկությունները: Արդյունքում` կենտրոնում միախառնվում են հայկական և ամերիկյան մոտեցումները, ներդրվում աշխարհի լավագույն փորձը, ամերիկյան մեզ համար ընդունելի ստանդարտները, ու ստացվում է մի հետաքրքիր խառնուրդ, որի արդյունքում մենք մարդկային կյանքեր ենք փրկում:
Իսկ հանձին Հրանուշ Հակոբյանի` մենք ունենք հզոր մի պաշտպանի, խորհրդատուի, ընկերոջ, օգնականի, ով աջակցում է մեզ ամեն հարցում` սկսած օրենսդրական, վարչարարական, ադմինիստրատիվ հարցերից: Այս երկու հզոր կանանց գործունեության արդյունքում է, որ մենք այսօր ունենք նման առաջադեմ բժշկական հաստատություն:
ՀԱԱԿ հաջողության երկրորդ գրավականը, թերևս, մեր կոլեկտիվն է, որն աշխատում է մեկ ընտանիքի, մեկ օրգանիզմի պես, և որի անդամներն առաջին հերթին հրաշալի մարդիկ են և հետո` բարձրակարգ մասնագետներ: Ես շնորհակալ եմ նրանցից յուրաքանչյուրին իր մարդկային և մասնագիտական ներդրման, թիմային ներդաշնակ աշխատանք կատարելու ու ամեն օր կրթվելու և զարգանալու ցանկության համար:
Եվ երրորդ գրավականը` Աստծո բարեհաճությունն է մեր և մեր կատարած աշխատանքի, ազնիվ նպատակների և նվիրման հանդեպ, որը մեզ ուժ է տալիս հաղթահարել բոլոր դժվարությունները և ավելի համառ պայքար մղել կյանքեր խլող, դաժան հիվանդության դեմ:

-Կյանքում մարդուն ոչինչ հենց այնպես չի տրվում, և, բնականաբար, մեծ է նաև Ձեր դերը կենտրոնի կայացման գործում. չէ՞ որ Դուք այս 20 տարիների ընթացքում ջանք ու եռանդ չեք խնայել կենտրոնը կայացնելու և հասարակության բոլոր շերտերին մատչելի ձևով ներկայացնելու քաղցկեղից խուսափելու և բուժվելու հնարավորությունը:

-Շնորհակալ եմ գնահատականի համար: Պետք է խոստովանեմ, որ երբ մուտք գործեցի առողջապահության ոլորտ, չկային առողջապահական հանրամատչելի ծրագրեր, քաղցկեղի մասին հասարակությանն իրազեկող տեղեկատվական արշավներ, միտում կար չխոսելու քաղցկեղի մասին, թաքցնելու հիվանդացության դեպքերը: Եվ աշխատանքային իմ առաջին քայլերից մեկը եղավ բարձրացնելու ժողովրդի իրազեկվածության մակարդակը, բացատրելու, որ քաղցկեղից խուսափելու և բուժվելու հնարավորություն կա, պետք է պարզապես տեղեկացված լինել դրա մասին և գիտակցված պայքար մղել հիվանդության դեմ: Այդ հարցում ինձ շատ օգնեցին հայաստանյան լրատվամիջոցները` ի դեմս լրագրողների, ում անսահման շնորհակալ եմ: Արդյունքում` մեծացավ քաղցկեղի մասին հաղորդումների և տեղեկատվական հոսքերի թիվը հեռուստաալիքներով և տարբեր ԶԼՄ-ներով, բոլորը սկսեցին բացահայտ խոսել դրա մասին` մարդկանց հասկացնելով, որ այն դատավճիռ չէ: Եվ այսօր ես կարող եմ փաստել, որ մեր հասարակության մեջ ձևավորվել է տարեկան ստուգումներ անցնելու նպատակով բժշկի այցելելու մշակույթը:

-Ի՞նչ ծրագրեր կան 2018թ. հետ կապված:

-2018-ի ընթացքում պետք է իրականացնենք կենտրոնի ծառայությունների և բաժանմունքների կատարելագործման, նոր սերնդի տեխնոլոգիաներով վերազինման աշխատանքներ` պահպանելով ժամանակակից զարգացումներին համընթաց առաջընթաց ապրելու մեր սկզբունքը: Այս տարի արդեն կենտրոնի վիրահատարանում տեղադրել ենք լապարոսկոպիկ վիրահատության ժամանակ կիրառվող նորագույն սարքավորում, որը Հայաստանում միայն մեր կենտրոնում է ներդրված, իսկ ժամանակակից աշխարհում` հաշված քաղաքների կլինիկաներում: Նման եզակի սարքավորումներով ու բուժման հնարավորություններով կենտրոնը կշարունակի համալրվել առաջիկա 1-2 տարիների ընթացքում:

-Արդյո՞ք կենտրոնը, սովորույթի համաձայն, որոշակի զեղչեր սահմանեց կամ անվճար հետազոտություններ իրականացրեց կանանց տոնական միամսյակի առթիվ:

-Ինչպես միշտ, կանանց տոներին ընդառաջ` մենք չենք մոռանում մեր սիրելի կանանց և զեղչային համակարգ ենք ներդրել կենտրոնի աշխատանքում: Մեր կանայք գիտեն այդ մասին և մշտապես օգտվում են այդ հնարավորությունից: Իհարկե, ես շատ կցանկանայի, որ մենք ոչ թե զեղչով, այլ լիովին անվճար իրականացնեինք հետազոտությունները, սակայն, ցավոք, կենտրոնի հնարավորությունները չեն ներում նման քայլ կատարելու համար: Թեև պետք է նշեմ, որ օրվա ընթացքում մենք կատարում ենք 10-12 անվճար հետազոտություն անվճարունակ այցելուների համար, ինչպես նաև մեր կենտրոնում անվճար հետազոտվելու հնարավորություն ունեն ազատամարտիկների ընտանիքների, բազմազավակ, հաշմանդամություն ունեցող կանայք:


«Տարվա բացառիկ հայուհին»` տոնական միամսյակի, հայ կնոջ երջանկության եվ իր կանացի կերպարների ներդաշնակության մասին:


-Տիկի՛ն Հակոբյան, ի՞նչ զգացողություններ, սպասումներ եք ունենում, երբ մոտենում է գարունը և նրա հետ` կանանց միամսյակը:

-Կարծում եմ` բոլոր կանայք, անկախ տարիքից, սիրում են գարունը, այն իր հետ բերում է ուրախություն, երջանկություն, զարթոնք, բերկրանք: Ինձ ևս պատում են այդ բոլոր զգացողությունները և շատ ավելի բուռն կերպով, քանի որ ինքս գարնան ծնունդ եմ, ու գարունն ինձ համար առանձնահատուկ նշանակություն ունի: Գարունը նաև նոր ծրագրերի, երազանքների իրականացման հույս է ներշնչում:

-Ո՞րն եք համարում կնոջ երջանկության գրավականը, և ըստ Ձեզ` կինն իր երջանկությունը երբևէ լիակատար համարո՞ւմ է, թե՞ միշտ ինչ-որ բան պակասում է նրան:

-Կնոջ համար միշտ մի բան պակաս է, ես չեմ ճանաչում կնոջ, ով ամբողջովին և անվերապահորեն իրեն երջանիկ է համարում: Ցավոք, մեր իրականության մեջ կինն առավել դժվար է գտնում իր երջանկությունը, քանի որ նրա վրա դրված են ավելի շատ պարտականություններ, որոնք նա արժանապատվորեն է կատարում` շատ հաճախ մոռանալով իր անձը և չհետևելով անգամ իր առողջությանը: Կարծում եմ` կնոջ և, առհասարակ, մարդու երջանկությունը կայուն ներդաշնակ և խաղաղ հոգեվիճակ ունենալու մեջ է: Դրա համար պետք էհամբերատար լինել և գնահատել ունեցածը: Անձամբ ես շատ բան չեմ պահանջում Աստծուց, բավարարվում եմ ունեցածով ու դրա մեջ գտնում իմ երջանկությունը:

-«Համազգային վստահություն» խորհրդի կողմից արժանացաք «Տարվա բացառիկ հայուհի» մրցանակին: Ինչպե՞ս է հաջողվում «Տարվա բացառիկ հայուհուն» տարանջատել կնոջ, մոր, տատիկի և կենտրոնի ղեկավարի կերպարները ու յուրաքանչյուրում հանդես գալ պատշաճ կերպով:

-Ես ունեմ լավ և հոգատար ամուսին, ով մեր համատեղ կյանքի ընթացքում մշտապես սատարել է ինձ, օգնել, որ հաջողության հասնեմ իմ ծրագրերն իրականացնելիս: Նրա ներողամտությունն ու հասկացողությունը, հատկապես կենտրոնի կազմավորման փուլում, ինչպես նաև մասնագիտական խորհուրդները, քանի որ նա բժիշկ է, ինձ շատ են օգնել աշխատանքում հաջողության հասնելու գործում: Ես շնորհակալ եմ նրան այդ ամենի համար և անչափ բարձր եմ գնահատում նրա մարդ տեսակը: Որպես կին` ես նույնպես ձգտում եմ հասկացող և համբերատար լինել նրա հանդեպ, և մեր հարաբերություններում փոխադարձ հասկացողությունը թույլ է տալիս պահպանել ընտանեկան ջերմ և ներդաշնակ մթնոլորտը:
Որպես մայր` ես շնորհակալ եմ Աստծուց, որովհետև երկու հրաշալի դուստր ունեմ, ովքեր արդեն ունեն իրենց ընտանիքներն ու երեխաները: Ես երջանիկ եմ, որ ի դեմս նրանց` դաստիարակել եմ հասարակությանը պիտանի, քաղաքավարի և կիրթ մարդիկ, ովքեր նաև լավ մասնագետներ են իրենց ոլորտում. մեծ աղջիկս իրավաբան է, փոքրը` բժշկուհի:
Ինձ հաճախ են ասում, որ ես անկրկնելի տատիկ եմ, բայց կարծում եմ, որ ես որևէ արտասովոր բան չեմ անում իմ թոռնիկների համար, ես պարզապես անսահման սիրում եմ նրանց և ձգտում ամեն ինչ անել նրանց մանկության տարիները գեղեցկացնելու, ուրախացնելու, անակնկալներով լի դարձնելու և իմ պատրաստած համեղ կերակուրներով համ ու հոտ հաղորդելու համար: Եվ շնորհակալ եմ Աստծուց և իմ աղջիկներից, որ ընձեռել են ինձ այդ հնարավորությունը, քանի որ թոռներիս հետ անցկացրած ժամանակն ինձ համար երջանկության անկրկնելի պահեր են:
Որպես ղեկավար` պետք է նշեմ, որ կենտրոնում ես ղեկավարի դիրքերից չեմ շփվում իմ աշխատակիցների հետ, մեր շփումները հարազատական են, մտերիմ: Իհարկե, որևէ թերացում տեսնելու դեպքում ես կարող եմ նաև խիստ լինել, պահանջկոտ, սակայն դա ևս անում եմ ընկերաբար: Իսկ սխալվելու դեպքում, ներողություն եմ խնդրում: Աշխատում եմ մեր միջև լարվածություն չլինի, քանի որ այն, անպայման կանդրադառնա մեր այցելուների վրա, ինչն անթույլատրելի է: Մեր կենտրոնում տիրող առողջ մթնոլորտի մասին բազմիցս նշել են նաև ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները, ում հետ մենք աշխատում ենք USAID ծրագրի շրջանակներում և արժանանում իրենց գովեստի խոսքերին:

-Եվ վերջում` ի՞նչ կմաղթեք հայ կանանց:

-Շնորհավորում եմ բոլոր հայ կանանց տոնի առթիվ և մաղթում երեք բան` խաղաղ երկինք, որ նրանց որդիներն անփորձանք և առողջ անցկացնեն իրենց ծառայությունը, առողջություն, որովհետև առանց դրա կյանքն անիմաստ ու անգույն է դառնում, և երջանկություն, որը կարելի է գտնել ամենափոքր ձեռքբերման մեջ անգամ:

Հարցազրույցը` Սուսաննա Թամազյանի


Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա բացերը

Քննարկվել են նաև ՄԻԱՎ-ի թեստավորման, բուժման և լաբորատոր վերահսկման առկա...

19:02

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը

Արարատ Միրզոյանը ԵՄ գործընկերների հրավերով մասնակցել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի...

18:49

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված վերադարձը

Աշխարհի բեմերից՝ Երևան. վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի սպասված...

18:43

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից դառնալով 20 տոկոս

2026-ից կենսաթոշակառուների և նպաստառուների համար անկանխիկ գործարքների հետվճարը կավելանա՝ 12-ից...

18:22

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու հարցը

Արցախցիները նամակով դիմել են Վեհափառ Հայրապետին՝ խնդրելով քննարկել Արցախի թեմի առաջնորդին փոխելու...

18:03

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

Հրդեհ՝ Երևանի դեղատներից մեկի պահեստային հատվածում

17:53

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի պաշտպանը՝ Ռուբեն Բաբայանին

Իր արարքի համար մենք քանի՞ ճիպոտ պետք է օգտագործենք և ի՞նչ պարբերականությամբ. Միքայել Սրբազանի...

17:22

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում չկա

Փոքր Կենտրոնում երթեւեկությունը կաթվածահար է. որեւէ պարեկ տարածքում...

16:36

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ մեղադրանքները. Ամստերդամ

Փարիզում ներկայացրել եմ Փաշինյանի կողմից Եկեղեցուն և ընդդիմությանը վերագրվող անհիմն ու կեղծ...

16:23

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով (ուղիղ)

Բողոքի ակցիա ԵՄ ներկայացուցչության դիմաց՝ քաղբանտարկյալների թեմայով...

16:09

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․ Պեսկով

Թրամփն անկեղծորեն խաղաղություն է ցանկանում Ուկրաինայում․...

15:44

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

Դոլարի փոխարժեքը նվազել է. Եվրոն մի փոքր թանկացել է

15:16

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ. Aysor.am

Պարույր Սևակի արձանը կհեռացվի Զանգակատան դպրոցի բակից. Պարույր Սևակի թոռ....

15:15

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան (Տեսանյութ)

Կառավարությունը չի պատրաստվում բարձրացնել կենսաթոշակային տարիքը. Թորոսյան...

14:33

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում. Լիլիթ Գալստյան

«Թափառող հավատացյալների հոտը», որոնց կարելի է մի վինետկայի մեջ տեղավորել, ի՞նչն է ծափահարում....

14:09

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ

Մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական...

13:46

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ կմատուցվի

Հայ Առաքելական Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ Գյումրու Յոթ Վերք եկեղեցում պատարագ...

13:33

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել է

Վերաքննիչ բողոքի պատճառով Միքայել Սրբազանի տեղափոխումը բժշկական կենտրոն հետաձգվել...

12:36

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա փաˊստ է, ոˊչ կարգախոս. Սամվել Բաբայանը՝ Նիկոլ Փաշինյանին

Դուք չունեք մանդատ՝ խոսելու ԼՂ-ի ինքնորոշված ժողովրդի անունից. ԼՂ ժողովրդի հարցը լուծված չէ, սա...

12:02

Կապանում վթարային ջրանջատում կլինի

Կապանում վթարային ջրանջատում կլինի

11:33

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031

Հայկական մամուլ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի հաստատվում

«Փաստ». Զիջումները վերածվում են կապիտուլյացիայի, բայց խաղաղություն այդպես էլ չի...

09:35

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

«Հրապարակ». Դավիթ Տոնոյանին թույլ չեն տալու

09:17

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը գրավել

«Հրապարակ». Ընտրությունների շեմին մոտ 8 հազար մարդու փորձում են իրենց կողմը...

09:47

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի համայնքապետ Ավետիսյանը

«Ժողովուրդ». Ինչ է հայտարարագրել «Մարտի 1»-ի գործով անցած եւ 2021-ին արդարացված Արարատի...

09:27

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է եղել

«Հրապարակ». Եկեղեցու վերնախավի դիրքորոշումը կոշտ է...

09:15

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց ժողովին

«Ժողովուրդ». Ինչ է քննարկվել երեկ Մայր Աթոռում տեղի ունեցած եպիսկոպոսաց...

09:01

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ գցել

«Հրապարակ». ՔՊ–ից ովքեր են առաջադրվել, ովքեր են ոտքը կախ...

09:16

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու համար

«Հրապարակ». Ելքեր են փնտրում պրոֆեսիոնալների ցուցակում ընդգրկվելու...

09:01

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել են

«Հրապարակ». Գյումրու ՔՊ կառույցը լուծարվել է. Կարեն Սարուխանյանին պարտադրել...

09:55

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր հասունանալ

«Ժողովուրդ». Գործընթացը սառեցվել է. կրճատումների պատճառով բունտ կարող էր...

09:44

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

«Հրապարակ». Երկու ամսում երեք հայց Գարիկ Սարգսյանի դեմ

09:33

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի վրա

«Իրավունք». Դիանա Գասպարյանը մի լավ ծիծաղել է ՔՊ-ի թեկնածու Արգիշտի Մեխակյանի ռեյտինգի...

09:15

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն է»

«Իրավունք». «Մի բան արեք ախպերություն. Նժարին նախարար լինել-չլինելն...

09:01

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց կանոնների»

«Հրապարակ». Վաղարշապատում ՔՊ–ն անցել է «մարտեր առանց...

09:56

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են բերելու»

«Փաստ». Ներկա «լավությունները» հետո ժողովրդի «քթերից են...

09:45

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ կառավարության

«Հրապարակ». ՔՊ–ական պատգամավորներն ընդդեմ...

09:33

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում է

«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը Արցախից մսխված գումարների քրգործը հովանավորում...

09:16

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

«Փաստ». Դպրոցներում ուսուցիչների սուր պակաս կա

09:02

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած դատավորը

«Ժողովուրդ». Ինչ ունեցվածք ունի Վեհափառի եղբորը եւ եղբորորդուն կալանավորած...

09:55

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026 թվականի «գլխագինը»

«Ժողովուրդ». 0,5-1,5 միլիոն դրամը ՔՊ-ում դժգոհության առիթ է դարձել. ովքեր պետք է վճարեն 2026...

09:26

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

«Հրապարակ». ՔՊ–ում շատերն են վախենում Աստծո նզովքից

09:12

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի շքերթ է նախատեսում

«Հրապարակ». Պարտադիր զինծառայությունը նաև ստաժ կհաշվեն. Իշխանուրթյունը պոպուլիստական նախագծերի...

09:01

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել.  Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով սաստել Քոչարյանին

«Հրապարակ». Փակ նիստի ժամանակ «դեբոշ» են արել. Հայկ Սարգսյանը փորձել է անգամ Փաշինյանի անձով...

09:55

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ Փաշինյանից

«Փաստ». Արևմուտքում էլ են սկսո՞ւմ «ձեռքները լվանալ» Նիկոլ...

09:46

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների հետ

«Իրավունք». Ավինյանը սկսել է «խաղեր տալ» ընդդիմադիրների...

09:32

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական շտաբում

«Հրապարակ». Ովքե՞ր են ընդգրկված ՔՊ–ի նախընտրական...

09:15

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված թիմակիցներին

«Իրավունք». «Հալներդ կտենաք». Փաշինյանը կշտամբել է հրճված...

09:02

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են ուղարկել

«Հրապարակ». Իշխանությունները բարձր մակարդակով «բողոքներ» են...

09:55