Հայաստանի կառավարությունն առաջարկելու է մեծածավալ փոփոխություններ թե հակամենաշնորհային քաղաքականության, թե բիզնես միջավայրի բարելավման, թե արտահանման հնարավորությունների նոր մեխանիզմների գործադրման ուղղությամբ: ՀՀ նախագահի նստավայրի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը: «Արդեն ներկայացրել ենք առաջարկներ, որոնք հիմնված են այս ընթացքում մեր տնտեսության թույլ կողմերը բացահայտելու և դրանք ուժեղացնելու վրա: Մենք նոր օրենսդրական և կիրառական գործիքներով պետք է հանդես գանք, որպեսզի ներդրումների պաշտպանությունն ավելի բարձր լինի»,- նշեց Մինասյանը:
Նախարարն ընդգծեց, որ այս պահին շատ մարդիկ կան, ովքեր ցանկանում են Հայաստանում ներդրումներ անել: «Նոր կառավարությունը պետք է կարողանա երկրին, մեր ժողովրդին շատ ավելի մեծ տնտեսական արդյունավետ համակարգ թողնել: Ներդրումներ կատարելու առումով ցանկություն հայտնողներ շատ կան, միայն մնում է, որ մենք կարողանանք երաշխիքային նոր գործիքներ առաջարկել, որ դրանք վերածվեն իրական ներդրումների»,- ասաց նա:
Արծվիկ Մինասյանը մանրամասնեց, որ խոսքը քաղաքական ռիսկերից ապահովված լինելու մասին է` սկսած փոխարժեքի հնարավոր տատանումներից մինչև արտաքին միջամտությամբ հնարավոր ռիսկեր, որի արդյունքում ներդրողը կարող է կորուստներ ունենալ: Նա նշեց, որ Համաշխարհային բանկն էլ հանդես է եկել առաջարկով, որ պատրաստ է Հայաստանին օգնել արդյունավետ համակարգ ներդնելու հարցում:
Նրա գնահատմամբ` անհրաժեշտ են նաև օրենսդրական փոփոխություններ, որպեսզի ներդրողները համոզված լինեն, որ իրենք ունեն պաշտպանվելու հնարավորություն նաև վերպետական արբիտրաժային համակարգի միջոցով: Մինասյանն ընդգծեց, որ այս ամենը ծրագրային առաջարկներ են, որոնք կառավարությունը կքննարկի և կհայտնի միասնական դիրքորոշում:
Մինասյանը շեշտեց, որ վարչարարությունը բարելավելու, հովանավորչության դեպքերը բացահայտելու կարիք կա:
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44