Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի. Միհրան Պողոսյանը` օֆշորի գործի մասին
22.05.18 | 10:52
Նկատենք, որ Նիկոլ Փաշինյանը, ի պատասխան հարցին, թե հնարավոր է օֆշորի գործը վերաբացվի, ասել էր, որ պետք է շարժվել «ըստ նպատակահարմարության»:
Պողոսյանը նաև նկատեց, որ այն ինչ հնարավոր էր բացահայտվել, վաղուց արդեն բացահայտվել է և ինքն այդ հարցով ավելացնելու բան չունի:
Հարցին` հնարավո՞ր է նոր բացահայտումներ այդ գործով և արդյոք չի վախենում ճաղերի ետևում հայտնվելուց, նա արձագանքեց. «Չեմ վախենում ոչնչից, որովհետև ապրել եմ այնպես ինչպես գտել եմ ճիշտ, ապրել եմ իմ խղճի, դաստիարակության համաձայն: Ինչ վերաբերում է ձեր բարձրացրած հարցին, ես նորից եմ ասում` ես ինքս հանգամանորեն բազմիցս պատասխանել եմ այդ մասին, երբ որ չկա ինչ-որ բան, որից դու մտահոգված ես, որը ժամանակի ընթացքում ծածկված է եղել, ապա մտածելու շատ բան չկա: Շատ ուրախ կլինեմ, որ վերաբացվի գործը, որ մեկ անգամ ևս համոզմունք ապրի մեր հասարակությունը, որ էն, ինչ ժամանակի ընթացքում ես ասել եմ, դա միայն եղել է ճշմարտությունը»:
Նշենք, որ օֆշորի հայտնի գործը վերաբացելու մասին էր հայտարարել դրա շուրջ հետաքննություն իրականացրած «Հետք»-ի խմբագիր Էդիկ Բաղդասարյանը, որն իր հոդվածում գրել էր. «Այժմ ունենք արդարադատության նոր նախարար։ Եվ նոր նախարար Արտակ Զեյնալյանը կարող է դիմել Շվեյցարիայի համապատասխան մարմիններին և տեղեկություններ ստանալ Միհրան Պողոսյանի, նրա քեռիների՝ Միխաիլ եւ Գրիշա Հարությունյանների, Միխաիլ Հարությունյանի որդու՝ պատգամավոր Վահան Հարությունյանի շվեյցարական բանկերում ունեցած հաշիվների և փողերի մասին։ Դրանք պետք է վերադարձնել պետության բյուջե։ Ինչպես կասեր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, և ուրեմն, Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը պարտավոր է օգտագործել շանսն ու վերաբացել Միհրան Պողոսյանի օֆշորների գործը»: