Ռուսաստանի ռազմավարական նպատակը Հարավային Կովկասում նախկին ռուսական կայսրության սահմանների վերականգնումն է այնքանով, որքանով կստացվի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ուկրաինացի հեղինակավոր վերլուծաբան Վիտալի Պորտնիկովը՝ խոսելով Ղարաբաղյան հակամարտության շուրջ վերջին զարգացումների մասին:
Սառեցված հակամարտությունները, Պորտնիկովի կարծիքով, հենց դրա համար էլ կոչվում են սառեցված, որովհետև կարող են ցանկացած պահի բռնկվել, քանի որ կողմերից ոչ մեկը չի կարող լիովին գոհ լինել իրավիճակից և ձգտում է ամրապնդել իր ուժային կամ բանակցային դիրքերը: Եվ այս իմաստով Ղարաբաղյան հակամարտությունը մնում է այնպիսին, ինչպիսին եղել է:
Գնահատելով Ռուսաստանի դերակատարությունը այս հիմնախնդրի կարգավորման գործընթացում՝ Պորտնիկովն ասում է, որ Մոսկվայի մարտավարական նպատակը ստատուս-քվոյի պահպանումն է, քանի որ հենց սառեցված հակամարտությունն է թույլ տալիս «ծուղակի մեջ» պահել Հայաստանը և Ադրբեջանը, մասամբ նույնիսկ Վրաստանը՝ պահպանելով Ռուսաստանի գերիշխող ազդեցությունը տարածաշրջանում:
«Ռուսաստանի ռազմավարական նպատակը վերադարձն է նախկին կայսրության սահմաններին այնքանով, որքանով դա հնարավոր կլինի»,- նշեց Պորտնիկովը:
Վերլուծաբանը անդրադարձավ նաև Վարշավայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին՝ ասելով, որ գագաթնաժողովն առաջին հերթին որոշելու է Ռուսաստանի նկատմամբ վերաբերմունքը և արձագանքը Եվրոպայի արևելքում:
«Դժվար թե Հարավային Կովկասի երկրները լինեն ուշադրության կենտրոնում, բայց ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա պատկերը չի կարող չազդել այդ տարածաշրջանում իրավիճակի վրա»,- նշեց մեր զրուցակիցը:
                                        23:19
                                        23:02
                                        22:33
                                        19:02
                                        18:46
                                        18:26
                                        18:03
                                        17:46
                                        17:33
                                        17:27
                                        17:15
                                        16:55
                                        16:44
                                        16:21
                                        16:03
                                        15:56
                                        15:22
                                        14:44
                                        14:23
                                        14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
                                        09:55
                                        09:45
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        09:56
                                        09:46
                                        09:33
                                        09:24
                                        09:17
                                        09:01
                                        09:46
                                        09:35
                                        09:22
                                        09:12
                                        09:00
                                        09:56
                                        09:43
                                        09:32
                                        09:15
                                        09:01
                                        10:01
                                        09:46
                                        09:36
                                        09:26
                                        09:13
                                        09:01
                                        09:45
                                        09:33
                                        09:17
                                        09:01
                                        09:19
                                        09:01
                                        09:36
                                        09:28
                                        09:55
                                        09:32
                                        09:15
                                        09:02
                                        09:46
                                        09:32
                                        09:16
                                        09:01
                                        09:01
                                        09:45
                                        09:34
                                        09:18
                                        09:02
                                        09:56
                                        09:42