Սպառողների ասոցիացիա հ/կ նախագահ Արմեն Պողոսյանը, այսօր մամուլի ասուլիսին անդրադառնալով սպառողական շուկայի կանոնակարգմանը, նախ նշեց, որ ինքը ևս «ոգեշնչված է հեղափոխությամբ»:
«Քանդելու, վերափոխելու շրջանն ավարտվեց, հիմա կառուցելու ժամանակն է»,-ասաց նա:
Անդրադառնալով սննդի անվտանգության, շուկայի վերահսկողության տեսչությունների աշխատանքին՝ Արմեն Պողոսյանն ասաց, որ այդ աշխատանքը ավելի շատ համարում է «չաշխատանք»: Նա նշեց, որ մանկապարտեզներից երեխաները հայտնվում են հիվանդանոցներում, ու պետք է հետևողական լինել պատճառները կանխելու համար:
«Այդ տեսչությունները պետք է ավելի լայն հնարավորություն ունենան ստուգումներ իրականացնելու՝ դպրոցներում, մանկապարտեզներում: Մեր նպատակը պատժելը չէ, այլ այն, թե ինչ է արվում, որ նման դեպքեր չլինեն»,-ասաց նա:
Անդրադառնալով առանց համապատասխան մակնշման խնդիրներին, Արմեն Պողոսյանն ասաց, որ նման դեպքերն ամեն դեպքում նվազել են:
«Սնունդը՝ առանց համապատասխան մակնշման, արդեն վտանգ է իրենից ներկայացնում, բայց տարիներ առաջ այդ խնդիրը 90 տոկոս էր կազմում, հիմա կարելի է ասել՝ 60 տոկոս է: Այսինքն` առաջընթացը կա, բայց հեռու է բավարար լինելուց»,-ասաց նա:
Խոսելով գների նվազեցման մասին՝ «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահն ասաց, որ որոշ ապրանքատեսակներում գների նվազման միտումներ կան, և խոսքն առայժմ գնում է շաքարավազի, բանանի և գյուղմթերքի գների մասին։
«Ամեն քաղաքական հայտարարություն ունենում է տնտեսական հետևանքները: Վարչապետի հայտարարությունները չէին կարող դրական չազդել»,-ասաց նա:
Չնայած դրան՝ նա սխալ համարեց, որ վարչապետը կոնկրետ տնտեսական աճի թիվ չի նշել, ինչը, ըստ նրա, խոսում է հեռանկարի բացակայության մասին:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44