Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս ունի, որ «Իսլամական համագործակցություն կազմակերպության» (ԻՀԿ)երկրները կբոյկոտեն իսրայելական ապրանքները: Էրդողանը հույս է հայտնել նաև, որ հունիսի 24-ին Թուրքիայում կայանալիք նախագահական և խորհրդարանական ընտրություններից հետո Թուրքիան ևս այդպես կվարվի:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Hurberturk-ը:
«ԻՀԿ շրջանակներում մենք որոշում ենք կայացրել կոչ անել կազմակերպության ներկայացուցիչներին բոյկոտել իսրայելական ապրանքները: Ցանկանում եմ, որ ԻՀԿ անդամ երկրները էմբարգո կիրառեն Իսրայելի նկատմամբ և բացառեն իսրայելական ապրանքների առքը»,-նշել է Էրդողանը:
Թուրքիայի նախագահը նշել է, որ իր երկիրը կվերանայի հարաբերությունները Իսրայելի հետ մասնավորապես տնտեսական և առևտրային ոլորտներում:
«Մենք կվերանայենք մեր հարաբերությունները Իսրայելի հետ մասնավորապես տնտեսական և առևտրային ոլորտներում: Առաջիկայում մեզ մոտ ընտրություններ են, դրանցից հետո մենք այդ ուղղությամբ քայլեր կձեռնարկենք»,-հավելել է Էրդողանը:
Թուրքիայի և Իսրայելի միջև դիվանագիտական հակամարտությունը կապված է Գազայի հատվածում տեղի ունեցող իրադարձությունների հետ, որտեղ իսրայելցի զինվորականների հետ բախումների ընթացքում զոհվել են տասնյակ պաղեստինցիներ:
Մայիսի 14-ին տեղի է ունեցել Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը: Դեսպանատան բացման փաստը մեծ զայրույթ է առաջացրել պաղեստինցիների շրջանում, ովքեր բողոքի ցույցեր են իրականացրել Գազայի հատվածում: Մայիսի 14-ին իսրայելական կողմը պաղեստինցիների նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառել, ինչպես նաև կրակել է նրանց վրա: Դրա հետևանքով մահացել է շուրջ 6 տասնյակ մարդ, վիրավորվել են ավելի քան 2700-ը:
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55