Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքում մայիսի 21-ին տեղի ունեցած ջրալցման հետևանքով տարբեր չափով վնասվել է 43 տուն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից, փրկարարները բնակիչների գույքը տեղափոխել են անվտանգ տարածք և պոմպով իրականացրել ջրահեռացման աշխատանքներ: Վնասի չափն ուսումնասիրում է ԱԻ հանձնաժողովը:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը մայիսի 21-ին, ժամը 22:14-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի սելավատարը խցանվել է, ինչի հետևանքով ջրալցվում են գյուղի փողոցներն ու տները. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 11 փրկարար:
Պարզվել է, որ վնասվել է սելավատարը և ջրալցվում են գյուղի երկու փողոցներն ու մոտակա տները, բակերը, նկուղները:
Ժամը 23:40-ի սահմաններում գյուղապետի տրամադրած հատուկ տեխնիկայի (տրակտոր) օգնությամբ սելավատարի ջրի հոսքը փոխվել է դեպի ձոր, ինչի հետևանքով սելավատարի ջրի մակարդակը նվազել է:
Մինչ ժամը 03:25-ը փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 33 տան նկուղից (25 քմ), Խաչատրյան փողոցի թիվ 69 տան բակից (35 քմ) ու ավտոտնակի փոսից (30 քմ) և թիվ 71 տան ավտոտնակի փոսից (30 քմ):
Մայիսի 22-ին՝ ժամը 04:00-ին տեղեկություն է ստացվել, որ ջրալցվել են Արմավիրի մարզի Լեռնագոգ համայնքի Գալշոյան փողոցի թիվ 22 տանը հարակից անասնագոմը (սատկել է 2000 ճուտ), այլ անասնագոմեր և 1-ին փողոցի մի շարք տներ, փլուզվել է Խաչատրյան փողոցի թիվ 34 տան պարիսպը (մոտ 25 քմ):
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին, ՀՀ ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում տարածքային կառավարման և զարգացման ու գյուղատնտեսության նախարարությունների ներկայացուցիչներին:
20:03
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44