Հայաստանը հաստատակամ է թույլ չտալու դիրքային փոփոխություն որևէ հատվածում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարեց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ նշելով, որ այս ուղերձն է ընկած ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարների՝ հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան հատված այցի հիմքում:
ՊՆ Դավիթ Տոնոյանն ու ԱԳՆ Զոհրաբ Մնացականյանը մայիսի 18-ին այցելել են ՀՀ հարավ-արևմտյան սահմանագիծ՝ նախիջևանյան ուղղություն՝ տեղում ծանոթանալու օպերատիվիրավիճակին:
«Պաշտպանության նախարարության ներկայացրած պարզաբանումներից հայտնի դարձավ, թե ինչու էին պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել ՀՀ-Ադրբեջանի սահմանի այդ հատվածը, ոչ թե Տավուշ կամ այլ ուղղություն: Պաշտպանության նախարարության իմ գործընկերն արդեն տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմից իրականացվում են աշխատանքներ, որոնք անմիջական վտանգ են հանդիսանում մեր դիրքերի համար: Իրավիճակին տեղում ծանոթանալը ենթադրում է համապատասխան աշխատանք: Մենք բազմիցս թե ադրբեջանական կողմին, թե միջնորդներին զգուշացրել ենք, որ այդ աշխատանքները լարում են իրավիճակն ու կարող են առաջացնել անցանկալի զոհեր»,-ասաց Տիգրան Բալայանը:
Հարցին ի պատասխան՝ ԱԳՆ մամուլի խոսնակը տեղեկացրեց, որ Հայաստանի Հանրապետության սահմանի հատվածում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ տեղեկացրել են միջազգային գործընկերներին: «Տարբեր ուղղություններով ու հարթություններով տեղեկացրել ենք, տեղեկացրել ենք նաև, որ դա կարող է տանել առավել լարման: Սա մեր մշտական աշխատանքն է»,-հավելեց Տիգրան Բալայանը:
ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն էլ ֆեյսբուքյան իր էջում գրառում էր կատարել այն մասին, որ ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներումձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարելավել դիրքերը: «Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողությունները առաջացնում են փոխհրաձգություն և, որպեսհետևանք զոհեր: Հայկական զինված ուժերը բազմիցս կոչ են արել զերծ մնալ իրավիճակիանտեղի լարումից և զգուշացնում են, որ որևէ ապակայունացնող քայլ անպատասխան չի մնա»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:
09:01
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17