Մերիլենդի համալսարանի մասնագետների կողմից կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ օմեգա-3 ճարպաթթուները նվազեցնում են բորբոքումներն ու կարող են կրճատել քրոնիկ մի շարք հիվանդությունների՝ սրտի, քաղցկեղի և արթրիտի առաջացման հավանականությունը:
Օմեգա -3 ճարպաթթունները համարվում են ճանաչողական ու վարքային ունակությունների ապահովման համար անհրաժեշտ բաղադրիչ:
Օմեգա-3 ճարպաթթուները կարևոր նշանակություն ունեն մարդու օրգանիզմի զարգացման ու ֆունկցոնալության համար:
Տարբերվում են 2 տեսակի Օմեգա-3 ճարպաթթուներ՝ DHA և EPA ՝ որը հիմնականում առկա է ձկան որոշ տեսակների մեջ և АЛК(Ալֆա լինոլենաթթու), որը հիմնականում առկա է տարբեր բուսական աղբյուրների մեջ:
Օմեգա-3 դեֆիցիտի ախտանշանները կարող են տարբեր լինել, Ձեզ ենք ներկայացնում ամենաակնհայտները.
1. Դեպրեսիա
Հետազոտողները բացահայտել են, որ այն երկրների բնակիչները, որտեղ մթերքները հարուստ են Օմեգա-3-ով ավելի քիչ են հակված դեպրեսիայի:
Պատճառը հանդիսանում է այն փաստը, որ Օմեգա-3-ը բավականին բարձր է կոնցենտրացվում ուղեղում և կարգավորում է ուղեղի նյարդային գործունեուոթյունը: Բացի այդ, այդ ճարպաթթուն հանդիսանում է ուղեղի նեյրոմեդիատոր սերոտոնինի անհրաժեշտ բաղադրիչը, որը հանդիսանում է տրամադրության յուրովի կարգավորիչ միջոց:
2. Բորբոքումներ և արթրիտ
Նոր հետազոտությունները ապացուցել են, որ օմեգա-3-ը պարունակում է հակաբորբոքային հատկություներ: Ամերիկյան առողջապահության ինստիտուտի կողմից իրականացված հետազոտություներին մասնակցել են 125 կամավորներ, որոնք ամեն օր ընդունել են օմեգա-3: 75 օր օգտագործելուց հետո մասնակիցներից 60%-ի մոտ նկատվել են հոդային ցավերի զգալի կրճատում:
3. Քաշի ավելացում
Օմեգա-3-ը նպաստում է բջիջների նյութափոխանակության ու ակտիվության բարձրացմանը: Սննդակարգում օմեգա 3-ի դեֆիցիտը կարող է նվազեցնել նյութափոխանակությունն ու ավելացնել քաշը: Որպեսզի հնարավոր լինի խուսափել այդ ամենից, հարկավոր է ապահովել օմեգա 3-ի անհրաժեշտ քանակությունը օրգանիզմում:
4. Սրտի հիվանդություններ
Հարվարդի հանրային առողջության դպրոցի մասնագետների կողմից կատարված հետազտությունները ցույց են տվել, որ սրտի հիվանդություններից մահացող մարդկանց 40 %-ի մոտ առկա է եղել «վատ» խոլեստերինի մարձր մակարդակ: Օմեգա 3 ճարպաթթուները արդյունավետ կերպով իջեցնում են օրգանիզմում «վատ» խոլեստերինի մակրդակը: Բացի այդ, օմեգա 3-ն օգնում է նվազեցնել օրգանիզմի բորբոքային պրոցեսները, իջեցնել զարկերակային ճնշումը, նվազեցնել արյան մակարդումը: Իսկ դրանք այն 3 հիմնական կարևոր գործոներն են, որոնք կարող են նվազեցնել սրտային հիվանդությունների, այդ թվում նաև սրտի հիվանդության առաջացման հավանականությունը:
5. Ուսուցման հետ կապված դժվարություններ
Օմեգա 3-ը նպաստում է նեյրոնների նորմալ ֆունկցոնալությանը: Այդ ճարպաթթունների դեֆեցիտի դեպքում, ուղեղին և նյարդային բջիջներին շրջապատող քիմիական նյութերը ճնշում են նեյրոնների գործունեությունը, որն էլ և կարող է հանգեցնել ուսման մեջ դժվարությունների և նոր ինֆորմացիայի մտապահման հետ կապված խնդիրների առաջացման:
6. Անառողջ մաշկի գույն
Օմեգա 3-ը թույլ է տալիս մաշկին կլանել օգտակար նյութերն ու արտանետել մթերքների մնացորդները, որոնք վնասակար են օրգանիզմի համար:
7. Հիիշողության կորուստ
Մասնագետները իրականացրել են հետազոտություն, որին մասնակցել են 55 և ավելի բարձր տարիքում գտնվող և հիշողության կորստով տառապող մարդիկ: Մասնակիցներին բաժանել են 2 խմբի: 1-ին խումբը 6 ամիս շարունակ ընդունել է օմեգա 3 ճարպաթթու, իսկ մյուսը՝ պլացեբո: Արդյունքում 1-ին խմբի մասնակիցների մոտ դրական արդյունքը 2 անգամ ավելի բարձր է եղել քան 2-րդ խմբի մասնակիցների մոտ:
8. Իմունային համակարգ
Օմեգա 3-ի օգտագործումը զգալիորեն բարելավում է իմունային համակարգի աշխատանքը: Օմեգա 3 ճարպաթթուները արտազատում են ֆոսֆոլիպիդներ, որոնք հանդիսանում են էյկոզանոիդների՝ (հորմոնանման նյութ, որը ատադրվում է բջիջներում և նրանց որոշ մասը կարևոր դեր են կատարում իմունային համակարգի ամրապնդման գործընթացում, մասնավորապես կանխում են թրոմբների ձևավորումն ու թուլացնում են ցավը ) գործունեության համար անհրաժեշտ կառուցողական բլոկ: Առանց օմեգա 3-ի լիարժեք օգտագործման մարդիկ ավելի հակված են լինում հիվանդանալու քան որ այդ դեպքում մարդու օրգանիզմը չի արտադրում բավարար քանակությամբ էյկոզանոիդներ:
Ձուկն ու ձկան յուղը հանդիսանում են օմեգա 3-ի լավագույն աղբյուրը: Սաղմոնը, սկումբրիան պարունակում են DHA և EPA Омега-3-ների բարձր պարունակություն:
Բուսական մթերքները, այդ թվում նաև կտավատի սերմը, կանաչին, լոբին, կաղամբը ևս հանդիսանում են հիանալի աղբյուր:
Օմեգա 3 պարունակում են կտավատի յուղը, բռոկկոլին, չինական կաղամբը, բրյուսելյան կաղամբը, սպանախը, դդումը, գունավոր կաղամբը , եղեսպակի սերմերը, կանեփի յուղ և այլն:
Աղբյուրը՝ tert.am
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
14:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03