Պարտադիր չէ, որ բոլորը հավանեն ինձ ու իմ որդեգրած գործելաոճը, ես երբ գալիս եմ աշխատանքի, աշխատակիցները պետք զգան աշխատաոճի տարբերությունը։ Նաև պահանջում եմ, որ 9-6-ը աշխատակիցները լծվեն քրտնաջան աշխատանքի: Այս մասին այսօր azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին ասաց ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
Ինչ վերաբերում է մամուլի հրապարակումներին, ապա նա ասաց, որ պետք է թեթև տանել դրանք և նշեց, որ ընդունում է քննադատությունները, սովորում է դրանցից: Նա հաստատեց, որ ինքը բանակում չի ծառայել առողջական խնդիրների պատճառով:
Անդրադառնալով հայրենադարձությանը՝ նախարարը նախ խոսեց արտագաղթի պատճառների մասին և նշեց, որ պատճառը ոչ միայն սոցիալական վիճակն էր, այլ նաև անպատժելիության մթնոլորտը, անօրինականությունը, բիզնեսի համար տնտեսական անհավասար պայմանները, կոռուպցիան:
«Որպես նոր նախարարություն, մեր առաջ ունենալով խնդիր՝ իրականացնել հայրենադարձություն, պետք է նախևառաջ հասկանանք՝ որոնք են եղել արտագաղթի պատճառները և փորձել տալ հստակ լուծումներ։ Միայն այդ պարագայում է, որ կկարողանանք իրականացնել հայրենադարձություն»,-ասաց նա և նշեց, որ միայն կոչ անելով չէ, որ պետք է ապահովել հայրենադարձություն:
Ըստ նրա՝ Սփյուռքի նախարարությունը պետք է մշակի հայրենադարձության ռազմավարության մասին օրենքի նախագիծ, հստակ կոնկրետ քայլեր:
«Մեծ հաշվով այս պահին գնդակը մեր դաշտում է, կառավարության դաշտում է, մարդիկ սպասում են հստակ քայլեր մեր կողմից, և ես վստահեցնում եմ, որ ամենօրյա ռեժիմով լծված ենք այդ գործին»,-ասաց նա և նշեց, որ բոլոր ուղղություններով պետք է ստեղծել պայմաններ:
«Երբ հայրենադարձություն իրականացնելու խնդիր ենք դնում, դա նաև ենթադրում է համապատասխան ենթակառուցվածքների ձևավորում»,-ասաց նա:
00:00
16:43
16:19
16:03
15:48
15:23
15:05
12:00
11:52
11:28
11:04
10:34
10:09
17:16
16:56
16:34
14:53
14:46
14:33
14:15
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | |||||
4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03