ՀՀ Սփյուռքի նախարար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Մխիթար Հայրապետյանը Azatutyun.am-ի ֆեյսբուքյան ասուլիսին անդրադարձավ Սփյուռքի նախարարության անհրաժեշտությանը և նշեց, որ կան հստակ փաստարկներ հանրության կողմից, թե ինչու պետք է չլիներ Սփյուռքի նախարարությունը, և այդ հարցը շատերի մոտ արդիական է մնում:
«ՀՀ քաղաքացին վճարում է հարկ, դրանից ես ստանում եմ աշխատավարձ, և քաղաքացին չի հասկանում, թե ես ինչու եմ ստանում աշխատավարձ՝ որպես Սփյուռքի նախարար: Սա խնդիր է, որ պետք է հասկանանք, բացատրենք, բայց դա առավել քան անհրաժեշտություն է այնպիսի մի կառավարության համար, որն իր համար գաղափարական առաքելության տեսանկյունից հիմնասյուներից մեկը հայտարարել է հայրենադարձությունը: Այն պետության համար, որն իր առաջ այդպիսի խնդիր է դրել, իմ ընկալմամբ, համոզմամբ՝ Սփյուռքի նախարարությունն անհրաժեշտություն է»,- ասաց նա:
Հարցին, թե անակնկալ էր իր համար Սփյուռքի նախարարի պաշտոնի առաջարկը, Մխիթար Հայրապետյանն ասաց, որ ինչ-որ իմաստով` այո, ինչ-որ իմաստով` ոչ: Նա նշեց, որ շատ գեղեցիկ հեղափոխություն իրականացրեց աշխարհասփյուռ հայ ժողովուրդը, բայց քաղաքական շատ ծանր ժառանգություն են ստացել նախկին իշխանություններից, և բարդ փուլ է սկսվում:
«Ես անմիջապես հայտնեցի, որ պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը, ընդունել հարվածներ, ես գիտակցաբար եմ գնացել այդ քայլին և դրական եմ պատասխանել»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է կաշկանդվածություն ունենալուն, ապա Մխիթար Հայրապետյանը նշեց, որ իր կողմից Սփյուռքի նախարարի պաշտոնի ստանձնելը և կաշկանդվածությունը իրար հակասող բաներ են:
Անդրադառնալով «Արի տուն» ծրագրին՝ նախարարն ասաց, որ առնվազն մինչև 2019 թվականի հունվարի մեկը «Արի տուն» ծրագիրն իր բնականոն ընթացքով կիրականանա, բայց առաջիկա անելիքներից մեկը լինելու է ռեբրենդինգի հարցը, այդ թվում՝ անվան առումով:
Անդրադառնալով հայրենադարձության արդյունքում ինտեգրման հարցերին՝ նախարարն ասաց. «Առանց հստակ ինտեգրման ծրագրի չի կարելի մեկնարկել հայրենադարձության գործընթացը, և մեր ծրագրում փորձում ենք ներառել ինտեգրման նոր մեխանիզմներ»:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01