Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով հյուրերին՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ Հայաստանի ու Կիպրոսի հարաբերություններն ունեն պատմական արմատներ, և երկու ժողովուրդների միջև ջերմության պակաս չի զգացվել:
«Ուրախ եմ արձանագրել, որ մեր երկրները տարածաշրջանային հարցերի վերաբերյալ ունեն ընդհանուր տեսակետներ: Կարևորում ենք Կիպրոսի դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և ցեղասպանությունների կանխարգելման ու դատապարտման գործում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետը բարձր է գնահատել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում Կիպրոսի դիրքորոշումը և աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների ջանքերին: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է Կիպրոսի հետ քաղաքական, տնտեսական, անվտանգության ոլորտներում փոխգործակցության հետագա զարգացմամբ և կարևորել է Կիպրոսի հետ փոխգործակցությունը նաև ՀՀ-ԵՄ հարաբերությունների շրջանակում:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ երկու երկրների համագործակցությունը այսուհետ նոր թափ կստանա:
«Վստահ եղեք, որ մենք Եվրոպական միությունում կստանձնենք Հայաստանի ներկայացուցչի դերը և կփորձենք քայլեր իրականացնել համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման ու վիզաների ազատականացման գործընթացի ուղղությամբ»,- ասել է Դեմետրիս Սիլուրիսը: Վերջինս հեռանկարային է համարել համագործակցության ընդլայնումը անվտանգության, տնտեսության, կրթության, մշակույթի ոլորտներում և ավելացրել, որ դրան կարող է էապես նպաստել Կիպրոսի հայ համայնքը:
Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահն անհրաժեշտ է համարել գործարար կապերի սերտացման ու այս բնագավառում համագործակցության դաշտի ընդլայնմանն ուղղված քայլերի իրականացումը:
Վարչապետ Փաշինյանը և Դեմետրիս Սիլուրիսը կարևորել են Հայաստանի, Կիպրոսի և Հունաստանի միջև եռակողմ համագործակցության զարգացումը և հույս հայտնել, որ այս ուղղությամբ առաջիկայում կողմերը կշարունակեն ակտիվ աշխատել:
Նիկոլ Փաշինյանը խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադեսին և վերահաստատել աշնանը Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի:
09:19
09:02
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01