«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետները դեռ հստակ չեն: «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը նշել է, որ ժամկետների մասին դեռ չի խոսի: «Այո, մեր առաջնահերթություններից մեկն արտահերթ ընտրությունների անցկացումն է, բայց երկիրը պետք է դրան պատրաստ լինի: Օրինակ, Ընտրական օրենսգիրքը, ընտրական հանձնաժողովները, եթե մենք դրանով ենք գնում ընտրությունների, ապա արդյո՞ք դա է մեր ուզածը, արդյո՞ք ՀՀ քաղաքացիները կարողանում են այդ մեխանիզմներով, այդ օրենքով իրենց կամքն ամրագրել: Ես այդպես չեմ կարծում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Արարատ Միրզոյանը:
Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն էլ իր հերթին Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման իրավական և քաղաքական հիմքեր չի տեսնում: ԱԺ փոխնախագահն այս մասին ասել է խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն ընթացիկ տարվա ընթացքում արտահերթ ընտրություններ անցկացնելու հավանականության մասին: «Ես այս պահին դրա հետ կապված պատրաստ չեմ պատասխան տալ: Եթե այդ տրամաբանությամբ շարժվենք, մեր երկրում 5 ամիսը մեկ կարող է քաղաքական իրավիճակ փոխվել, և մենք ստիպված լինենք ամեն անգամ արտահերթ ընտրություններ անցկացնել:
Կքննարկենք, կտեսնենք: Ամեն ինչի համար պետք է լինի քաղաքական և իրավական հիմնավորում: Ես այս պահին դա չեմ տեսնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է Շարմազանովը: Ազգային ժողովի փոխնախագահն արձանագրել է, որ խորհրդարանում մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն ընդդիմություն է Նիկոլ Փաշինյանի կառավարությանը, սակայն հավելեց, որ գոտկատեղից ներքև հարվածներ չեն պատրաստվում հասցնել:
Շարմազանովն ընդգծեց, որ իրենք լինելու են կառուցողական ընդդիմություն: «Մենք գործելու ենք բացառապես Հայաստանի ժողովրդի շահերից ելնելով»,- ընդգծել է Շարմազանովը: Անդրադառնալով ռեյտինգային ընտրակարգը վերացնելու մասին խոսակցություններին՝ Շարմազանովն ընդգծել է, որ շարունակում է մնալ այն կարծիքին, որ այդ ընտրակարգը խոչընդոտ չի հանդիսացել: «Ես այն մարդկանցից չեմ, ով էյֆորիկ ճնշումների տակ փոխում է իր կարծիքը: Բայց կարծիք փոխելը կախված է նաև շատ բաներից: Կտեսնենք, թե ինչ տեսքով կգա Ընտրական օրենսգիրքը, կքննարկենք, մենք պատրաստ ենք»,- ասել է նա:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
11:39
11:24
11:08
10:51
10:22
10:03
09:33
09:02
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55