«Եվ այսպես, այսօր մայիսի 23-ն է, առաջին հայացքից և մինչև 2018 թվականի մայիսի 19-ը սովորական մի օրացուցային օր: Սակայն մայիսի 19- ից հետո մայիսի 23-ը սովորական օր չէ և այսօր թերևս կա հանրության համար մի անսովոր սպասում: Բանն այն է, որ մայիսի 19-ին էլ ԱԱԾ նորանշանակ պետն արեց հանրության համար անսովոր հայտարարություն, ասելով, որ մայիսի 23-ից կլինեն կոռուպցիոն խոշոր բացահայտումներ, թե ինչպես են որոշ մարդիկ հարստացել՝ լիովին այլ անձանց անձնագրերով գրանցելով բիզնեսներ ու յուրացնելով պետական, հանրային միջոցները:
Ըստ ԱԱԾ պետի՝ Հայաստանում կա 350 մարդու անուն կրող ցուցակ, որի մեջ եղած անուններում մի խումբ մարդիկ բացել են բիզնեսներ, այդ անունը կրողների համար նույնիսկ անհայտ բիզնեսներ: Նման հայտարարություն Հայաստանում երբեք չի արել որևէ իրավապահ մարմին:
Ավելին՝ նույնիսկ հարց է, թե զուտ իրավական տրամաբանության մեջ որքանով է նպատակահարմար բավական կոնկրետ մատնացույց անել հանցագործության բնույթն ու խոսել առաջիկա օրերին կոնկրետ բացահայտումների մասին, երբ հանցագործները կարող են պարզապես հեռանալ Հայաստանից: Եվ այս տեսանկյունից ի դեպ այս հարցն առաջանում է, թե արդյո՞ք կոնկրետ բացահայտումների դեպքում արդեն չի պարզվի, որ մեղավորները վաղուց Հայաստանում չեն այլևս: Այսպես, թե այնպես, սակայն, մայիսի 23-ից Հայաստանում թավշյա հեղափոխությունն ու դրան մասնակից հանրությունը, ըստ էության, մտնում են նոր փուլ, նոր ռեժիմ և դա կոռուպցիոն խոշոր բացահայտումների սպասման ռեժիմն է:
Ընդ որում, ակնհայտ է, որ այստեղ հանրությունն ակնկալում է ոչ միայն կամ ոչ այնքան փողային ծավալներ և սխեմաների նկարագրություն, այլ շատ կոնկրետ անուններ, թե բացահայտված որ դերի թիկունքում ով է կանգնած և որտեղ է նա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55